Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայում հոլանդացի լրագրողը ձերբակալվել է Էրդողանի մասին գովասանքով չխոսելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիդերլանդական «Մետրո» թերթի ծագումով թուրք աշխատակցուհի Էբրու Ումարը Թուրքիայում ձերբակալվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գովասանքով չխոսելու եւ նրա հասցեին թվիթերում վիրավորական արտահայտություններ գրառելու համար:

Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:

Էմբրու Ումարը գործակալությանը հայտնել է, որ ոստիկանները եկել են իր տուն եւ հարցաքննության համար տարել բաժանմունք:

Թե կոնկրետ ինչ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նիդերլանդացի լրագրողը, Associated Press-ը չի հաղորդել:

Ըստ ՏԱՍՍ-ի` Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ իրենք սերտորեն փոխգործակցում են Թուրքիայի հետ ձերբակալված լրագրողի վերաբերյալ իրավիճակով:

«Անկարայում մեր դեսպանատունը նրան ամեն անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է հարցերը կարգավորելու համար: Գործընթացին կցվել  է նաեւ նախարար Բերտ Կունդերսը», -հայտնել է Մարկ Ռյուտեն` նշելով, որ ինքը հնարավորություն է ունեցել հեռախոսով խոսել Էբրու Ումարի հետ:

Լրագրողի ձերբակալությունը հոլանդական հասարակության մեջ եւ քաղաքական շրջանակներում դժգոհության ալիք է բարձրացրել: «Դեմոկրտաներ-66» կուսակցության պատգամավոր Սյուրդ Սյուրդսման Կունդերսին կոչ է արել անհապաղ միջամտել իրավիճակին: Նրա խոսքով` թուրքական իշխանությունների գործողությունները հանդիսանում են «անթույլատրելի վիրավորանք» եւ վկայում են այն մասին, որ «մամուլի ազատությունն օրենքից դուրս է գտնվում Թուրքիայում»:

Նիդերլանդների հանուն ազատության եւ ժողովրդավարության ժողովրդական կուսակցության երիտասարդական բաժանմունքը ձերբակալության առնչությամբ կոչ է արել ՆԳՆ կանչել թուրքական դեսպանին: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը դիմել է նաեւ լրագրողների միությունը:

«Կունդերսը պետք է հստակ ազդանշան հղի Թուրքիային միջազգային օրենքները պաշտպանելու անհրաժեշտության մասին», -հայտարարել է նիդերլանդների լրագրողների միությունը:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը մինչ այժմ 2 հազարից ավելի մարդու նկատմամբ դատական գործեր է բացել իրեն քննադատելու եւ վիրավորելու մեղադրանքով:

Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները Բեռլինում ձերբակալել են Գերմանիայի ցանցահենների կուսակցության առաջնորդ Բրունո Կրամմին այն բանի համար, որ նա Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առաջ հրապարակորեն ընթերցել է երգիծաբան Յան Բյոհմերմանի բանաստեղծությունը, որում վիրավորական արտահայտություներ կան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Կրամմն ընթրեցել է Յան Բյոհմերմանի բանաստեղծության` «Էրդողանը քերթում է քրդերին եւ քրիստոնյաներին» հատվածը:

Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորել» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում: Նման դատական գործ է բացվել նաեւ Յան Բյոհմերմանի դեմ:

Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Թայիփ Էրդողանին ուղղված բանաստեղծություն էր ընթերցել, որում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ:

The Spectator շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին վիրավորող 5 տողանոց բանաստեղծությունների մրցույթ է հայտարարել: BBC-ի թուրքական ծառայությունը հայտնում  է, որ մրցույթի հայտարարումը Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի կողմից գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ  յուրահատուկ բողոքի ակցիա է:

Թուրքիայի 45 գրողներ, ակադեմիկոսներ, լրագրողներ, ակտվիստներ եւ արվեստաբաններ կոչ են արել երկրի Քրեական օրենսգրքից հանել «նախագահին վիրավորանք» 299-րդ հոդվածը, որով մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում:

«Մենք, ներքոստորագրյալներս, նկատի առնելով Սահմանադրական դատարանի Մարդու իրավունքների եվորապական դատարանի որոշումները, Վենետիկի հանձնաժողովի սկզբունքները եւ Սահմանադրության 90/5 հոդվածը, պահանջում ենք չեղարկել իրավունքին հակասող ՔՕԳ 299-րդ հոդվածը, ապահովել օրենքի գերակայությունը, նախագահի համբերությունը վեր դասել քննադատութունից եւ բավարարվել բոլոր հայրենակիցների պահպանությունն ապահովող օրենքի ուժով», -ասվում է թուրք մտավորականների կոչում:

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն ու Եվրախորհրադարնն ավելի անհանգստություն են հայտնել Թուրքիայում ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության նկատմամբ իրավիճակով: Անկարայում ԳԴՀ-ի դեսպանը Թուրքիային կոչ է արել ապահովել մամուլի ազատությունը: Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություններով անհանգստություն է հայտնել է նաեւ ՄԱԿ-ը:

 

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան