Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դատավճիռներ կան, որոնք փաստում են 1915 թվականին կատարվածի ցեղասպանություն լինելը. Գևորգ Դանիելյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կան դատավճիռներ, որոնք փաստում են 1915 թվականին հայերի նկատմամբ կատարվածի ցեղասպանություն լինելը: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նրա խոսքով, Թուրքիան շատ հաճախ հայտարարում է, որ իրենք պատրաստ են իրենց արխիվները տրամադրել, և փորձել համատեղ ուժերով համոզվել, թե իրականում 1915 թվականին ինչ է տեղի ունեցել:  

«Դա  այդքան էլ այդպես չէ, մեծ կեղծիք կա դրա տակ: Նույն Թուրքիան հայտարարում է, որ 1919-1921 թվականների քրեական գործերի նյութերն արխիվներում այլևս չեն պահպանվել: Ավելին, մոտ 7 տարի առաջ հայտարարություն է տարածվել, որ քրեական գործերի նյութերն ամենայն հավանականությամբ հափշտակվել են հայերի կողմից: Բայց Վատիկանի արխիվներում պահպանվել են մի շարք դատավճիռներ, իհարկե, դատավճիռներում բառացի չի խոսվում ցեղասպանության մասին, բայց բովանդակային կտրվածքով դա կա: Իմ ձեռքի տակ էլ կան դատավճիռներ, որոնք հրապարակում ենք, Ազգային ակադեմիան նույնպես հրապարակում է, այդ դատավճիռներում առկա նկարագրությունը դասական իմաստով ցեղասպանություն է: Այլ հարց է, որ հիմա դրա մասին թուրքերը քիչ են խոսում, փորձում են թաքցնել իրողությունը, բայց դրանից ոչինչ չի փոխվում»,-ասաց Գևորգ Դանիելյանը: Նրա խոսքով, դատավճիռները խոսում են այն մասին, որ ոչ թե պատերազմական գործողություններով թելադրված, այլ կոնկրետ էթնիկ շարժառիթներով սպանություններ են եղել: Եվ հայերի տեղաշարժն էլ տեղի է ունեցել ոչ թե մարդկանց անվտանգությունն ապահովելու նկատառումով, այլ ոչնչացնելու:

«Ինձ համար ավելի շատ ընդունելի են այդ թվականների թուրքական դատական ակտերը, քան այսօրվա մարդկանց կարծիքը, որը բացարձակապես որևէ փաստ, հիմք չունի: Թուրքիան հենց ինքն է այդ տարիներին դատական գործընթաց սկսել: Միջազգային կազմակերպություններն այդ ժամանակ կարծիք էին հայտնում, որ եթե Թուրքիան դատական գործընթաց  չսկսի, ապա հնարավոր է այդ հարցով միջազգային դատական ատյան հիմնվի: Թուրքիան էլ ցանկացավ մեղմել իրավիճակը և դատական գործ սկսեց: Դրանից բացի, իշխանության էին եկել նոր ուժեր, որոնք հեռուն չնայելով, փորձում էին դատապարտել նախկին իշխանություններին»,-հավելեց Գևորգ Դանիելյանը: 

 

Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով