Երևան, 23.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի սուսերամարտի առաջնությունում հաղթեցին առաջատար մարզիկները

ՍՊՈՐՏ

 Հայաստանի սուսերամարտի առաջնությունը, որը եռօրյա թեժ պայքարի մթնոլորտում անցավ, համախմբել էր Նորագավիթի սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում երկրի առաջատար սուսերամարտիկներին: Հայաստանի առաջնությունում սուսերամարտիկները մրցում էին մարզաձևի գրեթե բոլոր տեսակներում:

Ճկասուսերով տղաների պայքարում լավագույնը Մայքլ Հովհաննիսյանն էր, ով զբաղեցրեց 1-ին տեղը: Գևորգ Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արմեն Դալլաքյանը և Ալեքս Ազիզյանը 3-րդ տեղում էին: Աղջիկների պայքարում ուժեղագույնը Հասմիկ Աղաբաբյանն էր: 2-րդ տեղում Սոնա Բարսամյանն էր, իսկ Կալիպսե Թորոսյանը և Արփինե Աթոյանը գրավեցին 3-րդ հորիզոնականը:

Թրասուսերով պայքարում Հայաստանի առաջնության հաղթող դարձավ Լևոն Քերոբյանը: 2-րդ տեղում Արսեն Բաղդասարյանն էր, իսկ Արթուր Կարապետյանը և Գևորգ Հարությունյանը 3-րդ տեղը զբաղեցրին:

Հայաստանի սուսերամարտի առաջնությունում անցկացվեց նաև խոցասուսերով պայքար: Այս ձևի տղաների մրցապայքարում հաղթեց Էդուարդ Հովիկյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց Ռազմիկ Վարդանյանը, իսկ 3-րդ տեղում Արկադի Մուրադյանը և Միքայել Ղազարյանն էին:

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Էմմա Պողոսովան: Նա կարողացավ հաղթել 2-րդ տեղը զբաղեցրած Սվետլանա Նազարյանին: 3-րդ տեղը զբաղեցրին Մարինե Հակոբյանը և Նաիրա Համազասպյանը:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ մեծահասակների առաջնությանը մասնակցել են 110-ից ավելի մարզիկներ: Մասնակիցների մեջ եղել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզային ներկայացուցիչներ՝ Գյումրիից, Բյուրեղավանից և Վանաձորից:

Հայաստանի սուսերամարտի առաջնության մրցանակային տեղերը գրավեցին հիմնականում արդեն հաջողության հեղինակ դարձած սուսերակիրները: Նոր անուններ, կարելի է ասել, չեն եղել. մարզաձևի առաջատարները հաստատել են իրենց ուժեղագույնը լինելը:

Հայաստանի առաջնության լավագույն արդյունքներին հասած մարզիկներից կընտրվի հենց այն կազմը, որ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Իրանը սպառնացել է փակել Պարսից ծոցից նավթի արտահանումը Անկախության հռչակագրի 36-րդ տարվա կապակցությամբ ուզում են իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան Հերթական ողբերգական դեպքը` բանակում. կրկին զոհ ունենք «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբՀայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Հնդկաստանը օգտագործում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները մաքուր էներգիայի անցնելու համարՕդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրելԻմանալով մեր հարևաններին` մենք զգուշացնում ենք մեր հանրությանը. ժողովու՜րդ, քաշելու են մեզ. Նարեկ Կարապետյան5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել