Ինչպիսին էր աշխարհը 300 մլն տարի առաջ
ԼԱՅՖՀարյուրավոր միլիոն տարիներ առաջ աշխարհն այսքան մասնատված չի եղել, ու բոլոր ցամաքային տարածքները միավորված են եղել մեկ հսկայական մայրցամաքի՝ Պանգեայի մեջ։
Ահա 300 մլն տարվա մայրցամաքի՝ ամենավերջինը հրապարակված քարտեզը, որում մանրամասն կերպով ներկայացված է, թե ժամանակակից երկրներից որոնք են իրար սահմանակից եղել։
Օրինակ՝ Մեծ Բրիտանիան սահմանակից է եղել Նորվեգիային և գտնվել Գրենլանդիայից ոչ հեռու։ ԱՄՆ-ի արևելյան ափն էլ սահմանակից է եղել Աֆրիկայի հյուսիսին, իսկ Բրազիլիայի հարևաններն էլ եղել են Նիգերիան ու Նամիբիան։
Պանգեայի գոյության տեսակետն առաջ է քաշել գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները 20-րդ դարի սկզբին, ինչը, սակայն, այն ժամանակ ծաղրի է ենթարկվել նրա գործընկերների կողմից։

1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



