Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ապագա ցեղասպանությունները կանխելու համար. ամերիկացի սենատոր
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՄՆ հանրապետական սենատոր, Իլինոյսը ներկայացնող Մարք Քըրքը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտարարությամբ սենատորը կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին ճանաչել 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն:
«Անցած ցեղասպանությունների ճանաչումը խիստ կարևոր է ապագա ցեղասպանությունները կանխելու համար, ուստի շուտվանից անցել է հայերի հետ տեղի ունեցածի մասին անկեղծ խոսելու ժամանակը»,- նշել է Մարք Քըրքը:
Քըրքը և Նյու Ջերսին ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռորբետ Մենենդեսը հեղինակել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող 140-րդ բանաձևը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



