Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հակամարտությունը, որ ոչնչացրեց իմ մանկությունը, դեռևս շարունակվում է. Բաքվի ջարդերի ականատես

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքվում ծնված ու մանկության առաջին տասը տարիներն Ադրբեջանի մայրաքաղաքում ապրած փաստաբան, մարդու իրավունքների ակտիվիստ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, կոչ է անում հստակ գործողություններով պայքարել մարդկության քաղցկեղ դարձած ցեղասպանությունների դեմ: «Ցեղասպանություն գաղափարախոսությունն ապրում է մինչև այսօր: Ցեղասպանությունները, էթնիկ զտումները խնդիր են բնակչությունների, տնտեսությունների համար: Տարբեր միջազգային պայմանագրեր չունեն բավականաչափ զսպիչ ուժ, որ կանխեն ցեղասպանությունները, որ այսօր էլ տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում: Ցեղասպանության տարրերը իսկապես եռում են Արցախում, որտեղ վերջերս քաղաքացիական անձինք են սպանվել, ինչի առնչությամբ աշխարհի հզորները միայն մտահոգություն հայտնեցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Աննա Աստվածատրյանը: Հայազգի փաստաբանն ու գրողը, վկայակոչելով Հեմինգուեյի խոսքերը` «երբեք մի խառնեք շարժումը գործողության հետ»` նկատեց, որ որոշ շրջանակների համատեղ ու լավ մտադրությունները բավականաչափ չեն կանխարգելելու ցեղասպանություն հանցագործությունը: «Այդ մտադրությունները պետք է դառնան գործողություններ, եկեք այս դարը դարձնենք ցեղասպությունների կանխման դար, որ կկոչվի` «Այլևս երբեք»»,-ասաց Աննա Աստվածատրյանը:

Նա խոսեց 1988-ին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում հայերի կոտորածների վերաբերյալ` իր պապի, իր ընտանիքի ու հատկապես իր մանկությունը խեղած պատմության համատեքստում:

Բանախոսը նշեց, որ իր պապի կողմից Աստվածատրյան ազգանունը ռուսականացնելու, Աստվածատուր դարձնելու շնորհիվ իր ընտանիքը 1988-ին խուսափեց ջարդերից, ողջակիզումից ու վայրագաբար սպանվելուց: Բայց նրա հիշողության մեջ վառ են հարցերը, որոնք առաջանում էին իր մոտ ջարդերի օրերին: «Ես ծնողներիս հարցուփորձ էի անում, թե ինչու պետք է թաքցնեմ իմ ազգությունն ու ասեմ, որ ես հույն եմ, երբ դպրոցում ինձ հարցնում էին այդ մասին: Ես հարցնում էի, թե ինչու էին սև ու կանաչ հագած մարդիկ իմ տան մոտ բղավում` «մահ հայերին»: Վերջապես իմ հարցերը դադարեցին, երբ իմ ծ նողները կարողացան ամիսներ անց փախչել այնտեղից: Ես երեխայի աչքերով կարողացա զգալ էթնիկ բռնություններն ու դրանց սարսափը»,-նշեց բանախոսը` հավելելով, որ իր սփոփանքը գտավ օրագիր պահելու մեջ, որը հրապարակեց 2010 թվականին:  

«Ես հրապարակեցի իմ օրագիրը որպես անցյալի պատմություն, բայց դա նաև մեր ներկան է: Այն կոնֆլիկտը, որ ոչնչացրեց իմ մանկությունը, դեռևս շարունակվում է: Այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու150 հազար հայեր են ապրում Ղարաբաղում, ովքեր էթնիկ առումով թիրախ են Ադրբեջանի կողմից ամեն օր»,-եզրափակեց Աննա Աստվածատրյանը:

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին