Վարչապետը պահանջում է արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների նպատակով ապրանք ներկրողների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մաքսային մարմիններին՝ արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների նպատակով ապրանք ներմուծողների համար: «Քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով»,- կառավարության նիստում ընդգծեց վարչապետը:
Միաժամանակ, գործադիրը հաստատեց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



