Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընթացիկ պատերազմներին պետք է վերջ դնել. Շիրին Էբադի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Մատենադարանում անցկացվող Aurora Dialogues-ի ընթացքում քննարկվեց աշխարհում հումանիտար հիմնախնդիրների իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քննարկման մասնակիցները վերլուծեցին համաշխարհային հումանիտար «կիզակետերի» աշխարհագրությունը և քննարկեցին, թե ինչ պետք է անել այդ շրջաններին արդյունավետ օգնություն հատկացնելու համար։

Մարդու իրավունքների մասնագետ Իրանիառաջին կին դատավոր, նոբելյանմրցանակի դափնեկիր, «Ավրորա»մրցանակի ընտրող հանձնաժողովիանդամ դոկտոր Շիրին Էբադին նշեց, որ, օրինակ, Իրանում, բռնապետությունը հանգեցրել է նրան, որ իրանցիները տեղափոխվում են այլ երկրներ:

«Եվրոպա են եկել մեծ թվով իրանցիներ: Բայց ամենամեծ թվով փախստականները Սիրիայից են: Եթե Ասադի գերդաստանը 45 տարվա ընթացքում չամրապնդվեր Սիրիայում, մարդիկ երբեք չէին կազմակերպի հեղափոխություն»,-նշեց  դոկտոր Շիրին Էբադին:  

Նոբելյան մրցանակի դափնեկիրն իր դժգոհությունը հայտնեց՝ ասելով. «Ինչո՞ւ երբ ինչ-որ մեկը դառնում է նախագահ, մնում է ցմահ այդ պաշտոնին, չի ուզում հրաժարվել իշխանությունից, ինչպես Սադամ Հուսեյնը և այլք: Տարածաշրջանում արժեզրկվել է ժողովրդավարությունը»:

Նրա խոսքով`չպետք է լինեն պատերազմներ, սով, բռնատիրություն և պետք է աշխատել այդ ուղղությամբ: «Սա երկարաժամկետ նախագիծ է, որը կարող է տարիներ տևել: Բայց այլ ընտրություն չկա: Մենք պետք է մտածենք մարդկանց արժանապատվության մասին: Այսօր շարունակվող պատերազմները պետք է ավարտվեն, պետք է վերջ դրվի դրանց»,-նշեց  դոկտոր Շիրին Էբադին:

Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին  ընդգծեց, որ մարդկանց անվտանգությունը ոչ թե ոստիկանների, այլ ամբողջ հասարակության գործողությունների արդյունքն է:

«Ես ուզում օգտվել առիթից և կոչ անել չօգտագործել երկրում, տարածաշրջանում փախստականների ներկայությունը քաղաքական օրակարգեր հաստատելու նպատակով: Փախստականներն իրական մարդիկ են, որոնց մասին պետք է հոգ տանել»,-նշեց նա:

Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցչի խոսքով` եթե որևէ մեկն ունենար գոյություն ունեցող ճգնաժամերը լուծելու հնարավորություն և առկա հարցերի պատասխանները, ապա աշխարհն այլ կլիներ:

«Պետության ուժը պետք է օգտագործի բռնությունները կանխարգելելու համար: Պետությունները պետք է խրախուսեն անհատներին, որ նրանք, քաղաքականից բացի, թույլ չտան տնտեսական իրավախախտումներ»,-ընդգծեց նա:

Ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնությունը անցկացնում են Aurora Dialogues քննարկումները՝ աշխարհիառաջատար գիտնականների, բարերարների, մեդիա-փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարներիմասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմ նախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։ Ելույթների, քննարկումների եւ հարցուպատասխանի միջոցով՝ Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայումգործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությանը։ Քննարկվում են մարդասիրական< /i> ոլորտի հիմնախնդիրներիներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը եւ հումանիտարճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

 

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիչումների պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին