Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիում ազդարարվեց քաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակների մեկնարկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Գյումրիում ազդարարվեց քաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակների մեկնարկը: Ապրիլի 23-ին, Գյումրու քաղաքապետարանի բոլոր բաժինների ղեկավարները՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ Գյումրու Իսահակյանի պուրակում մասնակցեցին ծառատունկի աշխատանքներին: Աշխատանքներին միացել էին նաև Շիրակի մարզպետարանի վարչությունների ղեկավարներ ը՝ Շիրակի մարզպետ ՀովսեփՍիմոնյանի գլխավորությամբ, ավելին, պապիկին օգնելու էր եկել նաև մարզպետի թոռնիկը՝ 5-ամյա Հովսեփը, ով «Արմենպրես»-ին վստահեցրեց՝ ոչ միայն օգնելու է ծառը տնկել, այլ նաև խնամել: Տարածքում տնկվեց 182 ծառ:

«Անշուշտ, այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք կանաչ տարածքների առկայության առումով: Երկրաշարժը լուրջ հետևանքներ թողեց, բայց պետք է փորձենք վերականգնել դա: Փորձում ենք նոր ավանդույթ ձևավորել, որ բոլորն էլ մասնակցեն: Այս անգամ որոշեցինք տեղական ինքնակառավարման երկու մարմինների աշխատակիցների ջանքերով կազմակերպել, իսկ հաջորդ անգամ արդեն քաղաքային մասշտաբներով՝ հուսալով, որ շատ գյումրեցիներ կմիանան»,-»Արմենպրես»-ին նշեց Շիրակի մարզպետը՝ վստահեցնելով, որ իր թոռնիկի ծառատունկին մասնակցելը խորհրդանշական է: «Այս հասակից պետք Õ § սիրեն ու սովորեն պահպանել բնությունը: Հասարակությունը պետք է հասկանա, որ ինքը մեծ դեր ունի ոչ միայան կանաչ տարածքների ստեղծման, այլ նաև քաղաքի մաքրության հարցում ու դա պետք է սովորել փոքր հասակից»,-հավելեց Հովսեփ Սիմոնյանը:

Այն, որ վերջին տարիներին քաղաքում փորձ է արվում վերականգնել երբեմնի կանաչ տարածքները, փաստեց նաև Գյումրուքաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ այդ աշխատանքները հիմնականում դժվարանում են հետագա խնամքի հետ կապված: «Քաղաքում ոռոգման համակարգ մենք չենք ունեցել: Խորհրդային տարիներին է եղել, բայց հետո ոչ: Այս ընթացքում հաջողվել է վերականգնել ոռոգման համակարգը մինչև Հայուհու հրապարակ, բայց մյուս տարածքներում ոռոգում չկա: Պետք է աշխատենք համակարգը վերականգնել կենտրոնական հատվածներում, փորձ ենք անում ծառա տունկ կազմակերպել այն տարածքներում, որտեղ հնարավո է հետագա պահպանության հարցը լուծել: Կփորձենք վերականգնել հին ոռոգման համակարգը, քանի որ նոր համակարգ կառուցել դժվար է, մեծ գումարների հետ է կապված»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ կոչ անելով գյումրեցիներին միանալ ու մասնակցել շաբաթօրյակներին:

Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանն այս տարի  ծրագրել է  ձեռք է բերել 2 հազար ծառ, 30 հազար թուփ և 50 հազար ծաղկասածիլ: Հիմնականում դեկորատիվ ծառեր են՝ բարդի, բոխի, թխկի, սոճի և հացենի:  Դրանք հիմանականում կտնկվեն քաղաքի զբոսայգիներում, պուրակներում, ինչպես նաև քաղաքի կենտրոնական փողոցների ծաղկանոցային հատվածներում:

Արմենուհի Մխոյան

Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածը