Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ որևէ պաշտոնյա ԼՂ-ի փոխարեն կարգավիճակի, տարածքների վերաբերյալ որոշում չի կարող կայացնել. ԱԳ փոխնախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դանշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ուղերձն այն է, որ քանի դեռ կրակում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ու կա կրակելու վտանգ, չի կարող լինել նորմալ բանակցային գործընթաց: Հետևաբար, անհրաժեշտ է ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման գործողություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահների մակարդակով, այլ դիմելու են Գերմանիային` ԵԱԿՀ գործող նախագահությանը, որպեսզի այդ մեխանիզմների ներդրումը լինի»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Լրագրողների հարցին, թե արդյոք, որոշակի շրջաններ զիջելու հարց է քննարկվել Նալբանդյան-Լավրով հանդիպման ժամանակ, քանի որ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, նման խոսակցություններ էին շրջանառում մինչ հանդիպումը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դուք հղում եք անում մամուլի վրա, ես խոսում եմ պաշտոնական բանակցությունների ու պաշտոնական արձագանքի մասին: Միշտ չէ, որ մամուլի ասածն ու պնդումները մոտ են իրականությանը, դուք առաջնորդվեք նրանով, թե ինչ ասաց Լավրովը»:

Անդրադառնալով ապրիլի 22-ին Սերգեյ Լավրովի ու Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսին Լավրովի նշած առաջարկություններին ու Կազանյան փաստաթղթին` ԱԳ փոխնախարարը նշեց, որ խոսքը տարբեր հարթակների մասին է: «Կան երկու տարբեր հարթակներ, առաջինը Մադրիդան փաստաթուղթն ու դրա շուրջ բանակցություններն են, որոնք բերեցին Կազանին, որը մերժեց Ադրբեջանը: Հարթակ երկրորդ` այն առաջարկությունները, որ կապված են կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելուն: Խոսքը գնում է նրա մասին, որ ներդրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,-փաստեց Քոչարյանը:

«Կազանի փաստաթուղթը նույն Մադրիդյան սկզբունքների հիման վրա է, չէ՞, այսինքն` որոշակի շրջաններ հանձնել ևս ենթադրվում է» հարցին ի պատասխան` Շավարշ Քոչարյանը նշեց, որ համանախագահների առաջարկած մոդելը, այո, ենթադրում է փոխզիջումներ, որը, սակայն, ՀՀ պաշտոնյաները չեն, որ պետք է իրականացնեն: «Հայաստանը երբեք չի կարող համաձայնել այդպիսի քայլի, որովհետև դա առաջին հերթին` միայն Ղարաբաղի տնօրինության տակ է, որովհետև ընդհանուր առմամբ` կարգավորման փաստաթղթի մեծամասնությունը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին: Հայաստանը կա այս բանակ ցություններում, որ դրանք չընդհատվեն, բայց Ղարաբաղի փոխարեն որևէ հարց ՀՀ որևէ պաշպտոնյա չի կարող լուծել. լինի կարգավիճակի հարց, տարածքների հարց, որը այսօր բացահայտ ֆիքսված է նաև Ղարաբաղի Սահմանադրության մեջ»,-եզրափակեց պաշտոնյան:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիչումների պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականին