Ջորջիայում հրաձգության ընթացքում հինգ մարդ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Ջորջիա նահանգի Ափլինգ քաղաքում հրաձգության հետեւանքով հինգ մարդ է զոհվել: Ոստկանությունը պարզել է ենթադրյալ հանցագործի անձը ՝ նա 50 ամյա աֆրոամերիկացի Ուեյն Էնթոնի Հոուսն է, հայտնում է WRDW–ը:
Իրավապահ մարմինների տվյալներով, ապրիլի 22-ին, երկու միջադեպ է եղել իրարից մեկ մղոն հեռավորության վրա: Հրաձգության չորս զոհերը տեղում են մահացել, հինգերորդն էլ մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Հայտնի է դարձել, որ զոհերից երկուսը կին են:
Կասկածյալի նկատմամբ խուզարկում է հայտարարված: Կոլումբիա օկրուգի շերիֆի ներկայացուցիչը հայտնել է, որ Հոուսը հրաձգություն էր սկսել այն բանից հետո, երբ իմացել էր, որ կինը դիմել է ապահարզանի համար, հայտնում է Lenta–ն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



