Բաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲաղրամյան պողոտայից վարչական ձերբակալման է ենթարկվել 42 անձ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Այդ անձինք վարչական ձերբակալման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի 11-րդ և 15 –րդ կետերով նախատեսված հիմքո վ:
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը Ազատության հրապարակից երթ է կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով ոստիկանության պահանջին: Դրա արդյունքում Բաղրամյան պողոտայի սկզբնամասից որոշ քաղաքացիներ բերման են ենթարկվել:
Ինչ վերաբերում է տեղեկատվությանը, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև լրագրողներ, ոստիկանությունից նշեցին, որ այս պահին հստակ տեղեկատվություն չեն կարող հաղորդել:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



