Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շվեդիայի հայ համայնքը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեդիայի հայ համայնքն ապրիլի 24-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպելու: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայում Հայ դատի հանձնախմբի նախագահ Արշակ Գավաֆյանը:

«Բողոքի ակցիա կանցկացնենք Թուրքիայի դեսպանատան առջև, այնուհետև կուղևորվենք կենտրոնական հրապարակ: Սովորաբար մեզ միանում են այլ փորքամասնությունների ներկայացուցիչներ ևս, մասնավորապես, ասորիները: Ցույցից հետո Սբ Հակոբ եկեղեցում, որը Ստոկհոլմի կենտրոնական մեծ եկեղեցիներից է, կունենանք հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ մեր նահատակների: Արարողությունից հետո ծրագիրը կշարունակվի Ստոկհոլմի կենտրոնական հրապարակում` Սերգելս Թորիում, որտեղ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց խոսքը կուղղեն ցույցի մասնակիցներին» -ասաց Արշակ Գավաֆյանը: Նրա խոսքով, միջոցառումը տեղի կունենա նաև Շվեդիայի Օրեբրու քաղաքում: Այնտեղ հայերի, ասորիների և հույների մասնակցությամբ քայլարշավ է կազմակերպվելու, որը կսկսվի Օլոֆ Փալմե հրապարակից դեպի հայերի, հույների և ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որտեղ ծաղիկներ կդրվի և հարգանքի տուրք կմատուցվի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին: Երթը այնուհետև կշարունակվի դէպի Լենգբրու եկեղեցի:

Միջոցառումներ տեղի կունենան նաև Գութենբերգում: Այնտեղ հայ համայնքը ինչպես նաև ցեղասպանության ենթարկված մյուս քրիստոնյա փոքրամասնությունները կսկսեն իրենց երթը Գուստավ Ադոլֆ հրապարակից և կավարտեն Հյելբու եկեղեցու մոտ: Արշակ Գավաֆյանը նշեց, որ ամեն տարի ապրիլքսանչորսյան միջոցառումներին շվեդական կուսակցություններից խոսնակներ են մասնակցում: Նրանց մասնակցությունն այս տարի նույնպես նախատեսվում է:

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ Թուրքիան առերեսվի սեփական պատմությանը, վերջ տա Հայաստանի ու հայ ժողովորդի հանդեպ իր թշնամական կեցվածքին: Մենք պահանջում ենք, որ հատուցում լինի, միայն ներողությունով խնդիրը չի լուծվի»,-ասաց Արշակ Գավաֆյանը:

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում