Ի՞նչ է պատահում սոցիալական ցանցի հաշվին օգտատիրոջ մահվան դեպքում
ԼԱՅՖTert.am-ը գրում է.
Ամեն օր մահանում է Facebook սոցիալական ցանցի գրեթե 8000 օգտատեր, հղում անելով ABC լրատվամիջոցին, գրում է mirror.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ, մահացածի հարազատները չեն կարող մուտք գործել ձեր հաշիվ և սոցիալական ցանցերի կանոնադրության համաձայն՝ ձեզանից բացի ոչ ոք չի կարող մուտք գործել ձեր փոխարեն:
Facebook սոցիալական ցանցը հնարավորություն է տալիս իր օգտատերերին պահպանել կամ ընդմիշտ ջնջել իրենց հաշիվը մահվանից առաջ:
Սոցիալական ցանցը հնարավորություն է ընձեռում նաև սահմանափակ վերահսկմամբ, այն փոխանցել ձեր ընտանիքին կամ ընկերներին՝ թույլ տալով նրանց հիշատակի խոսքեր գրառել:
Twiterr-ի պարագայում, ընկերությունն ընտանիքի անդամներից մեկի միջնորդությամբ կարող է ապաակտիվացնել հաշիվը:
Google ընկերության Gmail ծառայությունն էլ թույլ է տալիս մահացածի ներկայացուցչին դիմել հաշվի վրա գտնվող տեղեկությունները ձեռք բերելու համար:



