Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռազմաճակատում բեկում կմտցվեր, եթե հայ զինվորի դեմ կռվեր ադրբեջանցի զինծառայող, ոչ թե ահաբեկիչ. Աշոտ Մելքոնյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ապրիլի սկզբին քառօրյա պատերազմի ժամանակ, եթե հայ զինվորի դեմ կռվեր Ադրբեջանի հիմնական ռազմական ուժ համարվող բանակը, ապա ռազմաճակատում արմատական բեկում տեղի կունենար: Ադրբեջանը թույլ չտվեց, որ իր ժամկետային զինծառայողը մարտի մեջ մտնի հայ ժամկետային զինվորի հետ` հստակ իմանալով, որ անդառնալի կորուստներ կունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` նշելով, որ նա այս կարծիքին է որպես մարդ, ով տարիներ շարունակ փորձել է հասկանալ ուժերի հարաբերակցությունը: Պատմաբանը հիշեցրեց, որ ժամկետային հայ զինծառայողները կռվել են ահաբեկչական խմբավորումների անդամ, վարժեցված, փորձառու հետախուզական ջոկատների դեմ: «Բայց նույնիսկ այս պայմաններում ապրիլի 3-4-ին իրավիճակը հատկապես հյուսիս-արևելյան հատվածում` Մատաղիսի ու Թալիշի կողմում, արմատապես փոխվել էր հօգուտ մեզ, հայկական կողմը իջնում էր ներկայիս Թերթեր, սակայն Ադրբեջանի ու նաև ռուսների կողմից բարձրացված աղմուկը զինդադար կնքելու վերաբերյալ, կանգնեցրեց մեր առաջխաղացումը»,-ասաց պատմաբանը` հավելելով, որ հակառակորդի ունեցած 3-5 հազարանոց ջոկատների մեծ մասը մեծաթիվ կորուստներ են կրել, հատուկ ջոկատայինների մակարդակով գնդապետներ ու փոխգնդապետներ են զոհվել:

«Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմի նպատակն էր թևերից ստեղծել տպավորություն, թե գլխավոր հարվածող ուժերը հյուսիսում ու հարավում են, իսկ կենտրոնից Աղդամի ու Ասկերանի ուղղությամբ հարված հասցնել Ստեփանակերտին: Սակայն հայկական կողմը կենտրոնական ուժերից գրեթե ոչ մի զինվոր չտեղափոխեց թևեր, ու մենք կենտրոնական հատվածը կարողացանք դարձնել անխոցելի: Մենք այս պատերազմում կրկին հաղթանակ ենք տարել: Ես խնդրում եմ այն ցավը, որ բոլորիս սրտում կա մեր զինվորների կորստի հետ կապված, տեղի չտա, ու դրա ազդեցության տակ տպավորություն չստեղծենք, թե Ադրբ եջանը հաջողություն է գրանցել»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը համաձայնեց, որ վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, սակայն տեսակետի հետ, որ անհուսալի է ու անհեռանկարային` բոլորովին չհամաձայնեց: «Ես ուզում եմ ի սկզբանե ասել, որ նման բան գոյություն չունի, սա մեր սովորական պատմությունն է: Մենք Հայոց պատմության վերջին հազարամյակի ընթացքում այսքան բարենպաստ վիճակում չենք եղել, որովհետև հիմա ունենք երկու պետականություն, խրոխտ բանակ: Ձևակերպումը, որ Հայոց բանակը տարածաշրջանում ուժեղագույնն է, մնում է օրակարգում: Սա միանշանակ է ու մեր հաջողության հիմնական գրավականն է»,-ընդգծեց բանախոսը` ավելացնելով, որ հայկական կողմն ունակ է կանխել ամենավտանգավոր մարտահրավերներն անգամ:

Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում