Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու ուղին ԼՂՀ ճանաչումն է. Աշոտ Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի միջազգային հանրության մոտ այն մոտեցման ամրապնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ենթարկվել ցեղասպանության ԼՂ ազատագրված տարածքների զիջման պարագայում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ արտահայտեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Միևնույն է` Ադրբեջանը, եթե ամրապնդվեց Արցախի ազատագրված տարածքներում, հաջորդ քայլը լինելու է հարվածը Լեռնային Ղարաբաղին, այսինքն` հայկական բնակեցված տարածքների ուղղությամբ: Հայկական կողմը առաջին հերթին Ռուսաստանին ու նաև համաշխարհային հանրությանը պետք է կարողանա բացատրել, որ նման քայլը հղի է ցեղասպանական հետևանքներով»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Բանախոսը կարևոր քայլ համարեց այն, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին ագամ համաշխարհային հանրությունը եվրոպական բարձր ամբիոններից պատգամավորների մակարդակով սկսել է խոսել Արցախի ժողովրդին սպառնացող վտանգի մասին, իսկ դրանից խուսափումը տեսնում է ԼՂՀ-ն ճանաչելու մեջ: «Վերջին վայրագությունները, որ նախաձեռնեց Ադրբեջանը, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մակարդակի գործողություններ էին,  հուշում են, որ Արցախի ժողովուրդը կարող է ենթարկվել ցեղասպանության, ու 100 տարի հետո հայ ժողովորդի հետ կարող է կրկվել այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին: Գոնե եվրոպական խորհրդարանի պատգամավորների մակարդակով խոսվում է այն մասին, որ ցեղասպանությունից Արցախի հանրությանը փրկելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է: Կարծում եմ` ՀՀ արտաքին գործերի գերատեսչության առաջին խնդիրր պետք է լինի այն, որ շարունակի աշխարհի մոտ այս մոտեցումն ամրապնդելը»,-հավելեց պատմաբանը:

Այս իմաստով Պատմության ինստիտուտի տնօրենը կարևոր համարեց ԱՄՆ մի քանի նահանգների կողմից ԼՂՀ ճանաչումը` նշելով, որ նահանգները, իհարկե, միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն, սակայն հասարկություններին ուղերձ փոխանցելու շատ լավ գործոն են:

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը համաձայնեց Աշոտ Մելքոնյանի հետ ու նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ի ու Հայ դատի հանձնախմբերի առաջնային օրակարգը պետք է լինի Ադրբեջանի` որպես ռազմական հանցագործի, ահաբեկչական պետական միավոր լինելու մասին բարձրաձայնելը: Նրա խոսքով` պետք է չմոռանալ նաև Թուրքիային, որը ահաբեկչական գլխավոր «արտադրամաս» է ու սպառնալիք ամբողջ աշխարհի համար, քանի որ աջակցում ու տարանցման միջանցք է ծառայում վտանգավոր ահաբեկիչների համար: 

 

Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան