Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուղապետը 5 միլիոն դրամ կաշառք է պահանջել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործ է հարուցվել Սիփանիկի գյուղապետի կողմից կաշառք ստանալու փաստի առթիվ:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ գյուղապետ Արայիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գրետա Գևորգյանի օգտին որոշում կայացնելու համար նրանից պահանջել ու անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Մասանվորապես, զբաղեցնելով Արարատի մարզի Սիփանիկ համայնքի ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ձեւականորեն կազմակերպվող աճուրդին համայնքի տարածքում գտնվող ինը հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը Երեւան քաղաքի բնակչուհի Գրետա Գևորգյանին վաճառելու համար, նրանից պահանջել է հինգ միլիոն 500 հազար դրամ կաշառք: Այնուհետեւ 2014թ-ի նոյեմբերին գյուղապետարանում կազմակերպել է ձևական աճուրդ, որին մասնակցել են Գրետա Գևորգյանը եւ վերջինիս կողմից հրավիրված անձը:

Աճուրդում առաջարկված հողատարածքի վաճառքի առավելագույն գինը կազմել է մեկ միլիոն 632 հազար 500 դրամ դրամ, եւ Գրետա Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել մուծել միայն աճուրդով սահմանված վերոնշյալ գումարը, իսկ կաշառք տալուց հրաժարվել է: Սակայն գյուղապետ Արայիկ Մանուկյանն իր հերթին կայացված աճուրդը չեղյալ է հայտարարել:

Դրանից հետո, 2015թ-ի մարտին Գրետա Գևորգյանը կրկին դիմել է գյուղապետարան նշված ինը հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքը իրեն վաճառելու համար, որի դիմաց Արայիկ Մանուկյանն կրկին գումար է պահանջել: Արդեն 2015թ-ի ապրիլին գհուղապետն իր տանը Գ. Գեւորգյանից ստացել է հինգ միլիոն 200 հազար դրամ կաշառք եւ նույն պահին բռնվել ոստիկանության աշխատակիցների կողմից:
Բացի այդ, Գրետա Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցած աճուրդի անցկացման օրը` գյուղապետարանի շենքում վերջինից վերցրել է հարյուր հազար դրամ գումար` նրա եւ նրա հետ աճուրդին մասնակցած Թոռնիկ Միրզոյանի աճուրդի մասնակցության համար երեք հազարական դրամ գումարները եւ աճուրդի մեկնարկային գնի հինգ տոկոսը` 77 հազար դրամը գյուղապետարանի բյուջե մուծելու համար, սակայն մուծելու փոխարեն յուրացրել է:

Գյուղապետն այս պահին կալանավորված է եւ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով եւ 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով: Սրանցից առաջինը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից չորս տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու ու որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Իսկ երկրորդը՝ յոթից տասներկու տարի ժամկետով ազատազրկում, որն կարող է ուղեկցվել գույքի բռնագրավմամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր