Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քառօրյա պատերազմի միֆերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Քառօրյա պատերազմից անցել է մոտ երկու շաբաթ: Ռազմահայրենասիրական էյֆորիան մի փոքր նվազել է, ուստի էմոցիոնալ գնահատականների տարափից հետո կարիք կա խոսել փաստերի և իրականության մասին: Հայտնի է գերմանական կայսրության երբեմնի կանցլեր Բիսմարկի հետևյալ խոսքը. «Երբեք այնքան շատ չեն ստում, որքան պատերազմի ընթացքում, որսորդությունից հետո և ընտրություններից առաջ»: Պատերազմի ընթացքում երևույթները ընկալվում են շատ սուր և դրանց վերաբերյալ տրվում են հաճախ ծայրահեղ, չափից դուրս էմոցիոնալ գնահատականներ:
 
Բայց մշտապես անհրաժեշտ է իրերին տալ իրենց իսկական անունները` հետագայում ինքնախաբեություներից խուսափելու և ճիշտ վարքագիծ դրսևորելու համար:Այս օրերի ընթացքում տարածվել են մի շարք կարծրատիպեր, որոնք որոշակի հեռավորությունից և կոնկրետ փաստերը համադրելով դիտարկելիս կարելի է պարզապես միֆեր անվանել: Ավելի հաճախ հանդիպող միֆերից են հետևյալները.
 
Միֆ 1. Ադրբեջանը անսպասելիորեն նոր պատերազմ սկսեց: Դա, իհարկե, միֆ է, որի պատճառը պատերազմ երևույթի ընկալումն է: Մարդիկ պատերազմը շփոթում են լայնածավալ ռազմական գործողությունների հետ: Պետք է հստակեցնել, որ եթե չկա խաղաղություն, չի կնքվել համապատասխան պայմանագիր, սահմանին երկու կողմից էլ զինվորները կրակում են գրեթե ամեն օր, ապա, անկախ զոհերի քանակից և կորուստներից, դա կոչվում է պատերազմ: Ուստի 22 տարի անդադար պատերազմ է:
 
Բացի դրանից` Ադրբեջանում ամեն օր են խոսում Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ սկսելու մասին: Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանը հետևողականորեն սրել է լարվածությունը, մենք գրեթե ամեն ամիս ականատես էինք լինում սահմանային լուրջ բախումների` զգալի մարդկային կորուստներով, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Տարբերությունը սոսկ մասշտաբների մեջ է: Եթե նախկինում բախումները հատվածային էին, սահմանի որևէ կոնկրետ մասում, տևում էին շատ կարճ, զոհերն էլ քիչ էին, ապա այս անգամ բախումները ողջ սահմանի երկայնքով էին: Տարբերությունը նաև կիրառված սպառազինության մեջ է:
 
Միֆ 2. Ադրբեջանը բլից կրիգի փորձ արեց, բայց տապալվեց: Այո՛, Ադրբեջանի հարձակումը տապալվեց, բայց ռազմական փորձագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ դա բլից կրիգ չէր, համենայն դեպս, այդ հասկացության դասական իմաստով: Այդ տերմինը կիրառվել է 1939-ից հետո, երբ ֆաշիստական զորքերը 16 օրում գրավեցին Լեհաստանը, որի ղեկավարությունը փախավ երկրից: Հարձակումն այնքան հուժկու և կայծակնային էր, որ զորքն ու բնակչությունը լիովին կաթվածահար էին:
 
Բլից կրիգ կլիներ, եթե Ադրբեջանն իր ամբողջ ռազմական ներուժը գործի դներ, բայց այդպես չի վարվել: Գործի չեն դրվել ռազմական ողջ ավիացիան, կործանիչներն ու հեռահար հրթիռները: Բլից կրիգի, այսինքն` կայծակնային պատերազմի իմաստն այն է, որ հուժկու հարվածով թշնամին չի թողնում մոբիլիզացվել, բլից կրիգի ժամանակ առաջին հարվածը հասցվում է ոչ թե առաջին գծին, այլ թիկունքին, օդում գերակայություն հաստատելուց հետո կործանիչները ոչնչացում են ճանապարհները, շտաբերը, օդանավակայանները, կտրվում է ռեզերվի և առաջնագծի միջև կապը: Եվ երբ առաջնագիծը թուլանում է, արդեն սկսվում է զորքերի գրոհը տանկերով և այլ զինտեխնիկայով, ինչից հետո, ճեղքելով պաշտպանությունը, թշնամին ամբողջ թափով խորանում է:
 
Քառօրյա պատերազմում նման փորձ թշնամին չի արել: Եթե բախումների առաջին իսկ պահից տանկը կռվում է տանկի դեմ, հրետանին` հրետանու, իսկ հետևակը հետևակի դեմ, ապա դա բլից կրիգ չէ, քանի որ անսպասելի և կայծակնային ոչինչ չկա դրանում: Ասպիսով, Ադրբեջանի գործողությունները բլից կրիգ անվանելը, թերևս, այնքան էլ ճիշտ չէ: Ավելի իրավացի կլինի այն կոչել սովորական ռազմական ավանտյուրա: Ասվածը չի նշանակում, որ Ադրբեջանը կարող էր բլից կրիգ անել, բայց չի արել: Ո՛չ: Ադրբեջանը պարզապես ի վիճակի չէ բլից կրիգ անել, քանի որ հայկական բանակի պաշտպանունակությունն ու հակագրոհի հնարավորությունները մեծ են:
 
Միֆ 3.Ադրբեջանը փորձում էր գրավել Արցախը: Որքան էլ տարօրինակ է, սա նույնպես միֆ է: Որքան շարունակվում է հակամարտությունը, այնքան համոզվում ես, որ Արցախն Ադրբեջանին բացարձակապես չի հետաքրքրում: Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության առավելագույն նպատակը Հայաստանի ոչնչացումն է, իսկ նվազագույնը՝ մեր խաղաղ զարգացումը կանխելը: Եթե Ադրբեջանին հետաքրքրեր միայն Արցախը, ապա այդ երկրի ղեկավարը իրեն թույլ չէր տա հայտարարել այն ապուշությունը, թե ողջ Հայաստանն է պատմական ադրբեջանական տարածք, որ Հայաստան չի եղել, եղել է Իրևանի խանություն, և մի օր ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այդ հողերը: Մեկ բան է, երբ դա ասում է ադրբեջանցի ինչ-որ կեղծ պատմաբանը, մեկ այլ բան, երբ դա ասում է երկրի ղեկավարը:
 
Երբեք չդադարեցնելով պատերազմը, տապալելով խնդրի խաղաղ կարգավորումը` Ադրբեջանը հետապնդում է ընդամենը մեկ նպատակ` թուլացնել Հայաստանի ներուժը: Պատերազմող երկրում տնտեսական ներդրումներ չեն անում, պատերազմող երկրից բնակչությունը արտագաղթում է: Սա է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ: Պետք է ընդունել, որ այդ ռազմավարությունը ինչ-որ առումով գործում է: Այդ քաղաքականությանը հակազդելու համար անհրաժեշտ է մեծացնել Հայաստանի ներուժը, որը հնարավոր է միայն ժողովրդավարական կառավարում իրականացնելով և տնտեսություն զարգացնելով:
 
Միֆ 4. Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, պետք է մեզ պաշտպանի: Սա նույնպես վաղուց ամրապնդված միֆ է, որը գալիս է դեռ խորհրդային տարիներին քարոզվող գաղափարներից: Ռեալ քաղաքականության մեջ դաշնակիցներ և բարեկամներ չկան: Ազգերը կարող են լինել բարեկամ միմյանց, բայց պետական քաղաքականության հիմքում բացառապես տվյալ պետության շահն է, որը միշտ չէ, որ պետք է համապատասխանի մեր շահերին: Շահերի համընկման առումով Ռուսաստանը մեր դաշնակիցն է Թուրքիայի հարցում, բայց ոչ երբեք Ադրբեջանի: Եվ դա նորություն չէ, որը բացահայտվեց քառօրյա պատերազմի օրերին: Դա պետք է, որ հայտնի լիներ վաղուց: Ադրբեջանը հետխորհրդային հանրապետություն է, որը ռուսական քաղաքական միտքն ընկալում է որպես իր ազդեցության գոտի: Պատահական չէ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես կարևոր ռազմավարական գործընկերներ են Ռուսաստանի համար:
 
Բացի դրանից` Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միջնորդ, իսկ միջնորդն իրավունք չունի կողմնապահ լինել, պետք է կողմերի հանդեպ լինի հավասարապես չեզոք: Հիմա մենք պետք է կողմնորոշվենք: Եթե Ռուսաստանից սպասում ենք միակողմանի աջակցություն, ապա պետք է նրան խնդրենք այլևս հակամարտության կարգավորման միջնորդ չլինել, դուրս գալ և Հայաստանի հետ միասին պատերազմել Ադրբեջանի դեմ: Պատկերացնում ենք արդեն, որ դա գրեթե անհնար է: Ինչո՞ւ: Քանի որ կան շահեր:
 
Օրինակ՝ Ռուսաստանը Վրաստանի հետ ունի խնդիր: Ենթադրենք` մի օր նրանք կրկին պատերազմեն, իսկ Ռուսաստանը, որպես դաշնակից, դիմի մեզ, որ Վրաստանի վրա հարձակվենք: Մեզ շահեկան կլինի՞ դա անելը: Դժվար թե: 2008թ. ռուս-վրացական պատերազմում, չնայած Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, մենք չեզոք դիրք էինք զբաղեցրել և ճիշտ ենք արել: Ի դեպ, ասվածը չի արդարացնում Ադրբեջանին զենք վաճառելը: Ռուսաստանը, ոչ թե որպես սոսկ Հայաստանի դաշնակից, այլ որպես հակամարտության կարգավորման խաղաղ միջնորդ չպետք է զինի Ադրբեջանին հարձակողական սպառազինությամբ:
 
Այսպիսով, միֆ է, որ նոր պատերազմ է սկսվել, պատերազմը հին է:Քառօրյա պատերազմը պարզապես հերթական փուլերից մեկն է: Միֆ է, որ Ադրբեջանը բլից կրիգի փորձ էր արել, նման փորձ եթե աներ, լայնածավալ պատերազմը կլիներ անխուսափելի:Բայց լայնածավալ պատերազմ 1994-ից ի վեր դեռ չի եղել, լայնածավալ չէր նաև քառօրյա պատերազմը: Միֆ է, որ Ադրբեջանն ուզում է Արցախը հետ գրավել: Արցախն Ադրբեջանին բացարձակապես չի հետաքրքրում: Թուրք-ադրբեջանական իշխանությունների նպատակը Հայաստանի թուլացումն է, խաղաղ զարգացումը կանխելը, որպեսզի հայը սեփական կամքով լքի երկիրն ու հանձնի այն: Եվ վերջապես, միֆականացված են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները: Եթե Թուրքիայի հարցում դաշնակիցներ ենք, ապա հաստատ ոչ Ադրբեջանի հարցում:
 
Գլխավոր հետևությունն այն է, որ Հայաստանը չունի գոյատևման այլընտրանք, քան իսկապես ժողովրդավարական երկիր լինելն է, որտեղ հզոր բանակից հետո առաջնայինը զարգացող տնտեսություն ունենալն է: Պատերազմի այս նոր փուլը պետք է դաս լինի քաղաքական էլիտայի և հասարակության համար, որ տեխնոլոգիայի դարում մարտական ոգին և պատրաստականությունից հետո կարևորը տնտեսական ներուժն է, առանց որի այդ ոգին երկար պահելը կլինի շատ դժվար:
 
Տիգրան Խաչատրյան
 
Past.am վերլուծաբան
Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»ԱՄՆ-ի և Կուբայի միջև էuկալացիա չի լինի․ Թրամփ Կիևը ցանկանում է արագացնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը. Բուդանով ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ Հայաստանի բացատրություններն անընդունելի են. Գալուզին Մայիսի 21-ին, 22-ին, 25-ին, 26-ին և 27-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Անպտղության բուժման պետական ծրագրում փոփոխություններ են առաջարկվում Բրիտանական ռադիոկայանը սխալմամբ հայտնել է Չարլզ III-ի կյանքից հեռանալու մասին Իսրայելը հայտնել է Գազայի կենտրոնում ՀԱՄԱՍ-ի խոշոր զենքի պահեստի ոչնչացման մասին Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ ՌԴ ԱԳՆ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում Մարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանԱռողջապահության ազգային ինստիտուտը հերքում է կեղծ դիպլոմների մասին տարածվող տեղեկությունը Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ ԹևանյանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումԹրամփը չի բացառել, որ նախագահի պաշտոնում կմնա մինչև 2032 թվականը Սահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն Մարուքյան«Վեոլիա Ջուրը» հայտարարություն է տարածել Ուժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՀայտնի է հունիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Վթար է․ ջուր չի լինելու Ռուսաստանի Կալինինգրադի մարզում նկատել են հազվագյուտ բնական երևույթ՝ «սպիտակ ծիածան» Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Պուտինն ավարտել է Չինաստան կատարած երկօրյա այցը Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր ԱվետիսյանՌԴ-ն Հայաստան ապրանքներ է մատակարարում շուկայականից երեք անգամ ցածր գներով․ ՌԴ ԱԽ քարտուղար «Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան44-օրյա պատերազմի զոհերի մեծ մասը որոշում չկայացնելու ու թերի կառավարման հետևանք է․ Կարպիս ՓաշոյանՆա կանի այն ամենը, ինչ ես իրեն կասեմ. Թրամփը՝ Նեթանյահուի մասին Ուղիղ հեռարձակում. Ուժեղ Հայաստան դաշինքը Աջափնյակում էՌԴ-ում առաջարկել են ստեղծել «Պուտինի ճանապարհ»՝ Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղՍամվել Կարապետյանը հանդիպեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետԻսկական կզած գործակալների մասին տեղեկությունները կհրապարավեն մինչև ընտրության օրը. Արշակ ԿարապետյանՀաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ․ տnւժածներ չկան Հայաստանը Ռուսաստանի դեմ ձեռնարկել է ոչ բարեկամական բնույթի քայլեր. Շոյգու Էլ ի՞նչ պիտի անի Փաշինյանը, որ հասկանանք՝ այս մարդը ստախոս է. Նաիրի ՍարգսյանՓարաքարում վեճն ավարտվել է մարմնական վնասվածքով, բժիշկները պայքարում են տղամարդու կյանքի համարԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը