Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարեգործական համերգով Գյումրիում հանդես եկավ ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Երաժիշտ-կատարողների  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 20-ին բարեգործական համերգով Գյումրիում հանդես եկավ ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը:

Մոսկվայում ծնված, մեծացած ու այսօր էլ Մոսկվայում ապրող ու ստեղծագործող հայազգի հայտնի արվեստագետը Հայաստան գալու առիթը երբեք բաց չի թողնում. միայն «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում արդեն երրորդ անգամ է Գյումրիում: Հայտնի արվեստագետը «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծանում է. «Այստեղ ամեն ինչ այլ է: Մեզ մոտ հանդիսատեսը ծափահարում է միայն համերգի առաջին ու երկրորդ մասերի ավարտին, իսկ այստեղ այնքան անկեղծ են, ծափահարում ու ողջունում են երբ հավանում են, ամեն ինչ սրտից բխած է: Շատ հրաշալի երեխաներ էլ ունեք, իրոք օժտված սերունդ է»:

ՌԴ ժողովրդական արտիստը նախորդ մրցույթ-փառատոնների ժամանակ վարպետության դասերով ու համերգային ծրագրով հանդես է եկել, այս անգամ հանդես եկավ էստրադային ժանրում՝ ներկայացնելով 20-30 ականաների հայտնի երաժիշտ, երգահան, երգիչ  Պյոտր Լեշչենկոյի «Սիրո գինի» համերգային ծրագիրը: Ի դեպ, այս ծրագիրը, ինչպես նշեց Լևոն Օգանեզովը, առաջին անգամ էր ներկայացվում: «Քաղաքային ռոմանսների ժանրը շատ տարածված էր, հիասքանչ երգեր են: Քառասնականներին չկար մի ընտանիք, որ չունենար Պյոտր Լեշչենկոյի սկավառակը: Ճիշտ է, հիմնականում Լեշչենկոն երգել է իր սեփական ռեստորանում ու ավելի քիչ համերգներով է հանդես եկել, բայց երգերը  տարիներ անց էլ դեռ հաճելի են ականջի համար: Ես իմ փոքրիկ խմբով փորձում եմ վերականգնել այդ ամենը»-նշեց Լևոն Օգանեզովը:

Ինչպես միշտ՝ այս անգամ ևս Օգանեզովը հանդիսատեսին հիացրեց իր վիրտուոզ կատարամամբ, իսկ հանդիսատեսն էլ անմասն չմնաց՝  փորձելով դառնալ ծրագրի անմիջական մասնակիցը:

Փառատոնի կազմակերպիչների որոշմամբ, ինչպես այս, այնպես էլ  «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի  մյուս բոլոր համերգների հասույթը կփոխանցվի Արցախ:

Արմենուհի Մխոյան

Տիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»