3 բաղադրիչներ, որոնք կօգնեն ունենալ ամուր ու երկար եղունգներ
ԼԱՅՖԱշխարհում ամենաերկար եղունգներն աճեցրել է ամերիկացի երգչուհի Կրիս Ուոլտոնը:Նրա եղունգների ընդհանուր երկարությունը կազմել է 6 մետր: Իհարկե մենք չենք առաջարկում ձեզ ընկնել ծայրահեղությունների մեջ ու աճեցնել նմանատիպ եղունգներ, սակայն այս բաղադրատոմսի շնորհիվ դուք կկարողանաք աճեցնել գեղեցիկ, ամուր և երկար եղունգներ:
Այս մեթոդի կիրառման դեպքում եղունգների աճը նկատելի կլինի արդեն 2 շաբաթ անց:
Եղունգների երկարացման միջոց
Բաղադրիչները՝
• 100 մլ նարինջի հյութ
• 100 մլ ձիթայուղ
• 1 պճեղ սխտոր
Օգտագործումը
1. Մանրացրեք սխտորն ու այն ավելացրեք նարնջի հյութի մեջ:

2. Պահեք եղունգներն այդ հյութի մեջ 10 րոպե:

3. Լվացեք ձեռքերը, տարայի մեջ լցրեք ձիթայուղն ու եղունգները ևս 5 րոպե պահեք յուղի մեջ:

Կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 2 անգամ և արդեն 14 օր հետո դուք կունենաք խնամված, գեղեցիկ ու երկար եղունգներ:
Աղբյուրը՝ takprosto.cc



