Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրաչյա Հարությունյանը հայտնել է պատիժը ՀՀ-ում կրելու ցանկություն. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդականն այցելել է Տամբովի մարզի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, 2013թ. հուլիսին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին։ Այս մասին տեղեկացրին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից՝ նշելով. «ՌԴ-ո ւմ ՀՀ դեսպան Օ.Եսայանի հանձնարարությամբ դեսպանության խորհրդական Լ.Թորգոմյանը ս/թ. ապրիլի 19-ին, ՌԴ ԱԳՆ աջակցությամբ և ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության թույլտվությամբ, այցելել է ՌԴ Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, 2013-ի հուլիսին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին` քաղաքացու հարազատների կողմից  ս/թ. փետրվարի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարությանը ներկայացված դիմումում արծարծված հարցերի պարզաբանման և քաղաքացու առողջական վիճակին ծանոթանալու նպատակով:  

ՀՀ դիվանագետը Տամբովի մարզում հանդիպել է հ.3 ուղղիչ հիմնարկի ղեկավարությանը՝ պարզաբանելու Հ.Հարությունյանի առողջական խնդիրների, նրան տուգանային խուց տեղափոխելու, հարկադիր աշխատանք կատարելու, ստորացուցիչ վերաբերմունքի դրսևորման, վթարի արդյունքում զոհվածների հարազատներից ստացված ենթադրյալ փոխհատուցման փաստաթղթերի ստորագրման մասին՝ հարազատների և ՀՀ որոշ լրատվամիջոցների կողմից արծարծված հարցերի իսկությունը: 

Ուղղիչ հիմնարկի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առողջական գանգատների կամ ուղղիչ հիմնարկում վատ վերաբերմունքի արժանանալու մասին տեղեկություններ հիմնարկի ղեկավարությունը Հարությունյանից չի ստացել:  Եռամսյակային կտրվածքով Հ. Հարությունյանն անցնում է բժշկական զննում հրավիրյալ շրջանային բժիշկների կողմից:

Ըստ այցելությունների մատյանի, ինչպես նաև դատապարտյալի պնդմամբ, ուղղիչ հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում Հ.Հարությունյանը այցելուներ չի ունեցել: Նա չի ստացել նաև որևէ փաստաթուղթ փոխհատուցման հարցի առնչությամբ:

Դեսպանության խորհրդականը հանդիպել է նաև նշված հիմնարկի բուժկետի ղեկավարին՝ ծանոթանալով ՀՀ քաղաքացու ամբուլատոր քարտին: Բժիշկը վստահեցրել է, որ քաղաքացին մշտական բժշկական վերահսկողության տակ է, իսկ որովայնի հետ կապված որոշ գանգատների դեպքում նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Ըստ վերջին բժշկական եզրակացության՝ որովայնի հետ կապված հարցի առնչությամբ վիրահատական միջամտության կարիք դեռևս չկա: Քաղաքացին սրտանոթային բնույթի որոշ գանգատներ ունի, որոնք ևս գտնվում են բժշկական անձնակազմի ուշադրության կենտրոնում:

Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև Լ. Թորգոմյանի առանձնազրույցը Հ.Հարությունյանի հետ: Տևական առանձնազրույցի ընթացքում Հարությունյանը հաստատել է հուզող հարցերի շուրջ կալանավայրի ղեկավարության և բուժկետի ներկայացուցչի պարզաբանումները: Նա իր հանդեպ դրսևորած վերաբերմունքի առնչությամբ դժգոհություններ չի հայտնել, ըստ նրա՝ խցում գտնվելու պայմաններն ու մարդկանց թիվը չեն գերազանցում սահմանված չափանիշները: Զրույցի ընթացքում նա ցանկություն է հայտնել պատիժը կրել Հայաստանում:  

Այցի ընթացքում վերը նշված կալանավայրի ղեկավարության հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն քաղաքացու հետ կապված խնդիրների մասին դեսպանությանը իրազեկելու հարցում: Հ.Հարությունյանին փոխանցվել են նաև դեսպանության ներկայացուցչի տվյալները՝ հուզող հարցերի դեպքում կապ հաստատելու նպատակով»:

Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը