Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարդենիսում ոստիկանը ծեծել է հորն ու որդուն, հիմա էլ գործ են սարքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ծեծվածները Վարդենիս քաղաքի բնակիչ Հակոբ Թովմասյանն ու նրա որդին են: Ըստ մեր զրուցակցի՝ հուլիսի 28-ին իր որդու հետ դաշտում կարտոֆիլ են ջրել եւ մի կտոր հաց են կերել. «Մի երկու բաժակ էլ բան էինք խմել, երբ վերջացրինք գործը, տղայիս հետ եկանք Վարդենիսի խանութներց մեկը, բան առնեինք ու գնայինք տուն: Մեզնից հետո խանութ մտավ մի ոստիկան, եւ մեր մեջ հերթի համար լեզվակռիվ սկսվեց: Խանութից դուրս եկանք, ու ոստիկանը խանութի մոտ սկսեց ինձ խփել: Որդիս ասաց, թե դու ով ես, որ իմ հորը խփես, ու այսպես սկսվեց վեճը: Ինձ ու որդուս մի լավ ծեծեցին, հիմա էլ բերել են ոստիկանության Վարդենիսի բաժին, ու չգիտենք, թե ինչ է լինելու: Իմ դաշտը մնաց, ջուրը կհելնի, կլցվի, օգնեք մեզ, ինչ անենք»: Այս մասին Հակոբը մեզ հաղորդեց հենց ոստիկանության բաժնից:

Իհարկե, Հ. Թովմասյանը փոքր-ինչ գինովցած է եղել եւ խանութում հերթի կռիվ է արել, բայց արդյոք ոստիկանը պետք է իրեն այդքան ագրեսիվ պահեր. համ ծեծեր քաղաքացուն, համ էլ բաժին բերման ենթարկեր: Չէ՞ որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում էր, թե բոլորը մեր քույրերն ու եղբայրներն են, եւ նրանց պետք է գրկած բերման ենթարկել: Վարդենիսի ոստիկանապետ Հ. Ղամբարյանը կարծես թե այլ բարքեր է սահմանել:

Իսկ ով է եղել բռնության ենթարկող ոստիկանը, դեռ պարզ չէ: Հ. Թովմասյանին հավանաբար վախեցրել են, որ անուն չտա. «Ես չգիտեմ՝ ով էր, բայց ոստիկան է, ու նրան Վարդենիսում բոլոր են ճանաչում»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից եւս հրաժարվեցին հայտնել ոստիկանի ով լինելը՝ նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար: Ստացվում է, որ քաղաքացին խանութում իր համար հերթ է կանգնել, ոստիկանը ներս է մտել, վիճաբանություն սարքել, ու այժմ միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Ու եթե քննիչները խիղճները կորցնեն եւ քաղաքացուն մեղադրանք առաջադրեն, նրան սպառնում է ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով: Հավելենք, որ մեզ հետ զրույցում Հ. Թովմասյանը նշել էր, որ ինքն ու որդին ծեծի արդյունքում վնասվածքներ են ստացել, եւ այս փաստը ոստիկանությունում չեն կարող թաքցնել, եւ նախաքննության ընթացքում նշանակված համա- պատասխան դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա, թե ով ում է ծեծել: Մնում է միայն քննիչները բարեխիղճ գործեն: Մենք կհետեւենք «մի կա- թիլ մեղրի» պատմությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա Հովսեփյան