Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաշտի հերոսական մարտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hayzinvor.am-ը գրում է.

Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը ներս է մտնում հոսպիտալի հիվանդասենյակ: Նրա աջ ձեռքին վիրակապ կա: Հագին զինվորական համազգեստ է, որ կարծես հուշում է` նա չի համակերպվում իր հոսպիտալացման հետ:  Նստում է պատուհանի մոտ: Պատասխանում է որպիսության մասին իմ հարցերին, իսկ խորքում իր մտքերի հետ է, իր տղաների ու իրենց կռվի, իր ապրած քառօրյա պատերազմի հետ:

 

-Մարտական հերթապահություն իրականացնող իմ վաշտը առաջինն է իր վրա վերցրել հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը,- նոթատետրի թերթի վրա գծագրելով հարավարեւելյան ուղղությամբ մարտական դիրքերը` ասում է հրամանատարը:

-Ինչպե՞ս կազմակերպեցիք վաշտի պաշտպանությունը,- հայացքս ուղղելով գծապատկերին` հարցնում եմ հրամանատարին:

-Ապրիլի 2-ի գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում հեռախոսագիր ստացանք, որ զգուշացնում էր  սպասվող հետախուզախափանարար ներթափանցման մասին: Նման հաղորդագրություններ ամեն օր էինք ստանում,- խզված ձայնով պատմում է ավագ լեյտենանտը:- Ականանետի նշանառուին  խնդիր առաջադրեցի` ջերմատեսիլ սարքով դիտարկել դիրքի մոտակա բարձունքի` Լյալյա-Իլյագիի մերձակայքը: Զինծառայողը, սակայն, դիտարկման արդյունքում շարժ չնկատեց: Մինչեւ գիշերվա ժամը 4-ը իրավիճակը հանգիստ էր: Դիրքի ավագը` Ադամ Սահակյանը, զեկուցեց, որ հերթափոխը կատարվել է: Ընդամենը հինգ րոպե էր անցել, մեկ էլ հակառակորդը գործի դրեց հրետանին` թիրախավորելով վաշտի հրամանատարական դիտակետից մինչեւ դիրքն ընկած հատվածը: Օդային կապով տղաներիս հրահանգավորեցի մտնել նախատեսված թաքստոց: Դիրքում հերթապահությունը շարունակում էին դիտորդները, որոնք էլ նկատեցին հարձակվող հակառակորդին: Դիրքի ավագը այդ մասին զեկուցեց ինձ, ես էլ՝ գումարտակի հրամանատարին: Բաց ճանապարհով անմիջապես որոշեցի հրամանատարական դիտակետից օգնության հասնել դիրքի իմ զինվորներին: Տեղ հասնելուն պես՝ դիտարկում կատարեցի: Հակառակորդն առաջացել էր միջդիրքային տարածքով, հասել Լյալյա-Իլյագի բարձունք եւ, զբաղեցնելով նպաստավոր դիրք, գնդացիրներից ու «Մուխա» տիպի նռնականետներից կրակ էր վարում խրամաբջիջների ուղղությամբ: Նրան աջակցում էր հրետանին: Անձնակազմն անցել էր շրջանաձեւ պաշտպանության: Ժամկետային զինծառայող Ադամ Սահակյանը ղեկավարում էր մարտը փորձառու զինվորականի համարձակությամբ ու վարպետությամբ: Անձնակազմը գործում էր ըստ մարտական հաշվարկի` առանց իրարանցման: Հիացած էի իմ զինվորներից յուրաքանչյուրով: Կրակում էին ու կրակում: Տղաներս ոգեւորված էին, նրանց աչքերը կայծեր էին արձակում: Հակառակորդի հարյուրից ավելի հատուկջոկատայիններն արդեն խոցված էին: Մարտը շարունակվում էր: Զինվորներից երեքին ուղարկեցի հրամանատարական դիտակետ` պահուստային զինամթերքը դիրք հասցնելու համար: Երկար մարտից հետո մարտապաշարը վերջանալու վրա էր:

Ինձ կապի միջոցով տեղեկացրին, որ դիրքի անձնակազմին օգնության է շտապում զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը եւ ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը: Ոգեւորվեցինք: Սանհրահանգիչ, ժամկետային զինծառայող Սաշա Գալստյանին հրահանգավորեցի նպաստավոր դիրք զբաղեցնել գետնատնակի մոտակայքում եւ «Ուտյոս» տիպի գնդացրով կրակ վարել հակառակորդի ուղղությամբ: Նա գերազանց կատարեց իր խնդիրը եւ ճնշեց հակառակորդին, նրա դիպուկ կրակի շնորհիվ ապահովվեց օգնական ուժի անվնաս ժամանումը:  Տեղ հասնելուն պես խումբը միանգամից նետվեց մարտի: Սպաների ժամանումից կես ժամ էր անցել, երբ տեղեկացա, որ սանհրահանգիչը գլխից ծանր վիրավորվել է: Կապի միջոցով փորձեցի կազմակերպել նրա տարհանումը,  սակայն կրակն ուժգին էր: Բժիշկները չկարողացան մոտենալ:

Դիրքից  հրամանատարական դիտակետ տանող ճանապարհը կրակի տակ էր, ուստի որոշեցի ինքս գնալ զինամթերքի ետեւից: Տեղ չհասած՝  հանդիպեցի վիրավոր սանհրահանգչիս: Նրա կողքին էին երեք զինվորները, որ շարունակում էին մարտ վարել: Հանձնարարեցի վիրավոր Սաշային հասցնել մոտակա բլրի ետեւում սպասող մեքենային: Հույս ունեի, որ դեռ հնարավոր է փրկել զինվորիս կյանքը: Սակայն Սաշան չփրկվեց…

Հրամանատարը լռում է: Լռում է երկար: Եվ շարունակում է, երբ իմ հայացքը հանդիպում է նրա աչքերին:

-10-20 րոպե էր անցել: Պետք է վերադառնայի դիրք, սակայն ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը կապի միջոցով տեղեկացրեց, որ դիրքում բոլորը զոհվել են, որ հանկարծ այնտեղ չգնամ: Մաքսիմի հետ կապն ընդհատվեց: Չէի կարող համակերպվել մտքի հետ՝ տղաները չկան: Ընդամենը րոպեներ առաջ բոլորը ողջ եւ առողջ էին: Ինչ գնով էլ լիներ՝ պետք է բարձրանայի դիրք:  Հասա  գետնատնակ: Այդտեղ հանդիպեցի փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանին: Նա ասաց, որ հակառակորդը խրամատով իջնում է մեր ուղղությամբ: Դիրքավորվել եւ նորից մարտի բռնվել` սա մեր որոշումն էր: Սակայն Օնիկը  չհասցրեց, վիրավորվեց եւ գլորվեց ձորը: Թշնամին ինձ չէր նկատել, փորձում էր արագ լիցքավորել զենքը: Ընդամենը հինգ փամփուշտ ունեի: Մենահատ կրակոցով ոչնչացրի զինընկերոջս հրազենային վիրավորում հասցրած հատուկջոկատայինին: Այնուհետեւ խոցեցի չորս մետր հեռավորության վրա երեւացող հակառակորդի եւս երկու զինծառայողների: Զենքս այլեւս չկրակեց: Ուզում էի վերցնել Օնիկի` խրամատում մնացած ինքնաձիգը, սակայն հակառակորդն ինձ թիրախավորեց, ապա եւ կրակեց: Վիրավորվեցի: Գլորվեցի ձորը: Մտածեցին` զոհվել եմ, եւ չշարունակեցին հետապնդել: Օնիկն ինձնից 10  մետր հեռավորության վրա էր` ամբողջությամբ արյան մեջ: Հանեցի զրահաբաճկոնը: Վիրավոր ընկերոջս գրկած 30 մետր առաջ վազեցի, սակայն նա խնդրեց, որ  կանգ առնեմ: Ինձ հանձնարարեց. «Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի եւ հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»:

Հենց այդ պահին էլ հակառակորդը նկատեց ինձ եւ բարձունքից գնդացրով կրակ բացեց իմ ուղղությամբ: Վրիպեց: Առավոտյան 9:30-ին արդեն գումարտակի հրամանատարական կետում էի: Այստեղ մտածում էին, թե մյուս՝ բարձունքի թիկունքում գտնվող  դիրքի զինվորներս  զոհվել են: Բայց ես գիտեի, որ տղաներն այնտեղ են: Մարտի ժամանակ կապի միջոցով լսում էի, թե ինչպես է դիրքի ավագը` Գուրգեն Հովհաննիսյանը,  ղեկավարում անձնակազմը: Նրանք աջակցում էին հարևան դիրքում ամրացածներիս` մեկը մյուսի ետեւից շարքից հանելով ուսապարկերով բարձունք զենք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին:  Միայն այդ դիրքի մատույցներում ոչնչացվել է 50-ից ավելի թշնամի:  Ես գիտեի, որ հնարավոր չէ բարձունքի թիկունքում գտնվող դիրք զինամթերք հասցնել, քանի որ ճանապարհը կրակի տակ էր: «Նահանջե՛լ»,- հրամայեցի կապի միջոցով: Ի պատասխան, դիրքի ավագն ասաց. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից գոռացի` «Նահանջե՛ք»,  իսկ Գուրգենը նորից հակաճառեց. «Պարո՛ն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»: Նրանք նահանջեցին միայն վեց ժամ անց, երբ այլեւս անիմաստ էր այդտեղ մնալ: Այսօր նույն տղաները մարտական հերթապահություն են իրականացնում մեկ այլ կարեւոր կետում:

Ինչ վերաբերում է բարձունքի թիկունքում գտնվող N մարտական դիրքին,  ապա դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը օդային կապով տեղեկացրեց, որ բոլորը զոհվել են, եւ  իրենք կռիվը շարունակում են երկուսով: Ցավոք, ժամեր անց զոհվեց նաեւ Աշոտը, իսկ նրա կողքին կռվող զինվորը վիրավոր հասավ գումարտակի հրամանատարական կետ:

Օրեր անց Հարություն Նալբանդյանին եւս մեկ փորձություն էր սպասում: Ապրիլի 11-ին նա պիտի հաղթահարեր իր զոհված ընկերների աճյունները ճանաչելու դժվարին գործը: Այդ մասին նա չի պատմում, այդ մասին նա հրաժարվում է խոսել:

-Տղաները իմ հիշողության մեջ կմնան այնպիսին, ինչպիսին մարտի ժամանակ էին` խրոխտ, համարձակ, աննկուն, զենքերը ձեռքներին: Նրանք փառահեղ էին կռվում: Նրանք հավատացած էին իրենց ուժին եւ չնահանջեցին: Մենք մարտի բռնվեցինք մի գումարտակի հետ, որի անձնակազմը գործում էր թմրադեղերի ազդեցության տակ, որի կազմում միայն փորձառու զինվորականներ էին: Չեմ կարող ասել, թե հակառակորդի մարտավարությունը սխալ էր:  Թշնամին միայն մեկ բան հաշվի չէր առել, որ տակավին պատանի մեր զինվորը այդպես կդիմադրի: Նրանք մտածում էին, որ կես ժամվա ընթացքում կգրավեն դիրքն ու կշարունակեն  առաջխաղացումը, բայց այդպես չեղավ: Իմ վաշտը հյուծեց նրանց գումարտակի ուժը, խափանեց առաջխաղացման նրանց ծրագիրը: Հակառակորդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ ֆիզիկապես պատրաստ չէր չորս ժամ տեւողությամբ մարտի…

Ես հիմա միայն մի բան եմ ուզում, որ իմ վաշտի փրկված տղաներին խրախուսեն, հերոսացնեն: Նրանք իրենց ուժերից շատ ավելի մեծ գործ են կատարել, նրանք հերոսներ են:

Մենք դեռ երկար զրուցում ենք: Իսկ երբ ուզում եմ լուսանկարել ավագ լեյտենանտին, նա ոտքի է կանգնում. «Միայն ոչ հիվանդասենյակում, ես շարքում եմ, ես դեռ հաշիվներ ունեմ մաքրելու հակառակորդի հետ»:

ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս