Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը բացահայտել է Ադրբեջանի հերթական կեղծիքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Ֆրանսիայի Վետերանների նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից ֆրանսիական հաստատությունների՝ գործիք դարձնելու փորձերը, որոնք ցույց են տալիս Բաքվի պնդումների կեղծ բնույթը: Ադրբեջանական պետության հեղինակությունն ու հուսալիությունը կրկին հարցականի տակ են դրվում: Մարտի 15-ին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը դիմել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարության վետերանների և հիշատակի հարցերով պ ետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիին՝ Ադրբեջանի դեսպանության կողմից տարածված տեղեկության հավաստիությունը ստուգելու նպատակով: Ըստ վերոհիշյալ տեղեկության՝ փետրվարի 26-ին, Փարիզում, Հաղթանակի կամարի տակ, Անհայտ զինվորի շիրիմի առջև իբրև թե տեղի էր ունեցել Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արդեն մի քանի տարի է Բաքվի քարոզչությունը ցինիկաբար օգտագործում է ադրբեջանցի քաղաքացիական զոհերին, միաժամանակ լռելով Ղարաբաղի քաղաքացիական կորուստների մասին՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրական ուժերին զրպարտելու նպատակով», - բացատրեցին Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը և փոխնախագահներ Ռընե Ռուքեն և Գի Տեսյեն:

Ապրիլի 8-ի իր պատասխանում պարոն Տոդեսկինին հերքել և պաշտոնապես դատապարտել է տեղի ունեցած միջոցառման մասին Ադրբեջանի դեսպանության կողմից կեղծ տեղեկության տարածումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պետքարտուղարը նշել է, որ արարողությանը «ներկա են եղել մի շարք միություններ» և որ, իրոք, Ադրբեջանի դեսպանը ծաղկեպսակ է դրել, որի վրա գրված է եղել «Ֆրանսիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանություն». «գործողություն, որ պարբերաբար իրականացնում են օտարերկրյա պետություն ներկայացնող բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք՝ կրակի կոմիտեի պատասխանատվության ներքո»: Պարոն Տոդեսկինին նշել է, սակայն, որ միջոցառման վերաբերյալ Ադրբեջանի դեսպանության կողմից իր իսկ ինտերնետային կայքի միջոցով տարածված տեղեկությունը «կեղծ է»: Պետքարտուղարը եզրափակել է իր նամակը` գրելով․«Ես ափսոսում և դատապարտում եմ փետրվարի 26-ի Կրակի վառման արարողության՝ այս ինտերնետային կայքի միջոցով արված շահարկումը: Պատմությունը և հիշողությունը արժանի են թափանցիկության, ճշմարտության և պատասխանատվության մշտական զգացումի: Մենք դա պարտական ենք այն բոլոր զոհերին, ում կարգանքի տուրք ենք մատուցում նման արարողությունների ժամանակ»։

Ադրբեջանական իշխանությունների երկերեսանիությունը կրկին ապացուցող այս բացահայտումներն ի հայտ են գալիս Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայից անմիջապես հետո:

«Երբ պետությունն ի վիճակի է անամոթաբար ստել Ֆրանսիային և միջազգային հանրությանը մի դեպքի վերաբերյալ, որը տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում, ինչպես կարելի է հավատալ հեռավոր Հարավային Կովկասում տեղի ունեցածի շուրջ նրա կողմից ներկայացվածին։ Հաղթանակի կամարի դեպքը հաստատում է, որ ներկայիս ադրբեջանական ռեժիմը ոչ արժանահավատ է, ոչ՝ վստահելի», - ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Բարեկամության շրջանակը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վարկաբեկելու փորձերը վկայում են Բաքվի իշխանությունների ատելության մասին: «Այս վտանգավոր ռազմավարությունը խոչընդոտում է հակամարտության խաղաղ լուծմանը: Երբ Ադրբեջանն ամեն օր իր քաղաքացիների մեջ սերմանում է հայատյացություն, ինչպես կարելի է հասնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես նաև ադրբեջանցիները այս քաղաքականության զոհն են, որի ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռեժիմը», - բացատրել է Ֆրանսուա Ռոշբլուանը` եզրահանգելով, որ «միջազգային հանրությունը Ադրբեջանում պետք է այսուհետ գտնի և խրախուսի այլ ուժերի»:

 

Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները