Ֆիդել Կաստրոն գնահատել Է կոմունիզմի հեռանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ելույթ ունենալով երկրի Կոմունիստական կուսակցության 7-րդ համագումարում, հայտարարել Է, որ կոմունիստական գաղափարներն աշխարհում կապրեն նաեւ իր մահից հետո, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Gawker-ին:
«Դա կլինի այն բանի ապացույցը, որ այս մոլորակի վրա ջանադրաբար եւ արժանապատվորեն աշխատելու դեպքում կարելի Է ստեղծել նյութական եւ մշակութային բարիքներ, որոնք հարկավոր են մարդկանց»,-հրատարակությունը մեջբերում Է նրա խոսքը:
Քաղաքական գործիչը չի բացառել, որ համագումարում այս ելույթը կարող Է վերջինը լինել իր համար: «Շուտով կլրանա իմ 90 ամյակը: Ամենքիս համար Էլ գալու Է մեր հերթը»,- կոմանդանտեի խոսքը մեջբերում Է Noticias RSN-ը:
Նշվում Է, որ Կաստրոն ելույթ Է ունեցել նստած, եւ համագումարի բազմաթիվ պատվիրակները նրա խոսքը դիմավորել են բուռն ծափահարություններով:



