Ոստիկանները հետախուզվող անձին բերման են ենթարկել «Սասունցի Դավիթ» կայարանի տարածքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները Սևանի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 28-ին, ժամը 17.50-ին «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից ՔՀԳՎ բերման է ենթարկվել Սևանի բաժնի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թ. մարտի 31-ի դատավճռով նշանակված պատժի կրո ւմից խուսափելու համար հետախուզվող, նախկինում դատված 33-ամյա Արգամ Գ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



