Եվրոպական ֆորումի համակարգող Յանա Շրոդերը այցելել է Հայաստանում ապրող սիրիացի փախստականներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի Եվրոպական ֆորումի համակարգող Յանա Շրոդերը այցելել է Հայաստան՝ հանդիպելու հայաստանյան ֆորումի անդամ կազմակերպություններին և հասկանալու ֆորումի աշխատանքը, կարիքներն ու դժվարությունները, ինչպես նաև բացահայտելու սիրիացի փախստականների հետ կապված խնդիրները:
Ապրիլի 14-17-ը հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի հյուր Շրոդերը հանդիպումներ է ունեցել հայաստանյան ֆորումի անդամ կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության ներկայացուցիչների, «Հալէպ» ՀԿ-ի նախագահ Անի Բալխյանի և սիրիացի փախստականների հետ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի հաղորդմամբ՝ նրանք այցելել ենՆոր Նորքի և Դարբնիկ գյուղի հանրակացարաններ ու վարձակալված բնակարաններ, ուր ապրուÕ ´ են սիրիացի փախստականները: Այցի ընթացքում քննարկվել են նրանց կենսապայմաններն ու կարիքները, աշխատանքի հետ կապված խնդիրներն ու արդի աշխատաշուկայի պահանջներն ու այլ հարցեր:



