«Գոլդեն Փելեսը» վերանորոգվում է. այն ռեբրենդինգի են ենթարկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գոլդեն Փելեսում» ռեբրենդինգի հետ կապված վերանորոգման մեծ աշխատանքներ են իրականացվում: Հյուրանոցի արտաքին եւ ներքին տեսքն ամբողջովին փոփոխվում է՝ նոր բրենդին համապատասխանեցնելու նպատակով:
Այսպես, «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի եւ «Գոլդեն Փելես» ընկերության միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն՝ այն ռեբրենդինգի կենթարկվի եւ կվերանվանվի «Ռեդիսոն Բլյու»: Փաստաթուղթը ստորագրել են «Գոլդեն Փելես» հյուրանոցի գլխավոր տնօրեն Կարեն Ջանոյանը եւ «Կարլսոն Ռեզիդոր» հյուրանոցային խմբի բիզնեսի զարգացման մասով առաջին փոխնախագահ Արիլդ Հովլանդը:
Նշենք, որ տարածաշրջանում գործում է այս բրենդի 54 հյուրանոց: Այժմ հյուրանոցում ընթանում են բարեկարգման եւ ընդլայնման աշխատանքներ: Արդեն իսկ հյուրանոցի դիմային հատվածում տեղադրվել է փոփոխված անուն-ցուցանակը՝ «Ռեդիսոն Բլյու»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



