Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները` շատրվաններն ու ջրավազանները, վերագործարկվեցին ապրիլ ամսին: Զուգահեռաբար միացվել է նաև Երևանի հազարավոր ցայտաղբյուրների ջրամատակարարումը:
Հարկ է նշել, որ մինչ երևանյան ջրախոս կոթողների հերթական վերագործարկումը Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերություններն իրականացրել են ջրային կառույցների և ցայտաղբյուրների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Ընկերությունները տարվա ընթացքում կիրականացնեն նաև դրանց շահագործումն ու ընթացիկ սպասարկումը:










Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



