Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


4-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ժամանակակից աշխարհում, տեղեկացվածության մակարդակի բարձրացման և ինֆորմացիոն հոսքերի արգացման հետ կապված, ստեղծվել է համաշխարհային փոխկապվածության մի յուրօրինակ սարդոստայն: Ձևավորվել է մի այնպիսի համակարգ, որտեղ յուրաքանչյուր, անգամ աննշան փոփոխություն հանգեցնում է բոլոր բաղադրիչների անհամաչափ վերափոխման: Բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես է որևէ միջազգային ամբիոնից արված հայտարարությունը վայրկենապես ազդում արտարժույթի փոխարժեքների, նավթի գների կամ այլ տնտեսական բաղադրիչների վրա: Այս փոփոխություններն էլ իրենց հերթին ուղղակի ազդեցություն են ունենում տարբեր երկրների տնտեսական համակարգերի վրա: Այս համատեքստում միամտություն կլինի կարծել, որ պատերազմական գործողությունները լուրջ ազդեցություն չեն թողնում այդ համակարգի վրա:

Եթե մի կողմ թողնենք 4-օրյա պատերազմի ընթացքում կրած բուն կորուստները և իրավիճակին նայենք տնտեսագետի աչքերով, ապա պարզ կդառա, որ տնտեսական սեկտորում խնդիները դեռևս առջևում են: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

Խնդիրներից գերագույնը, որին մենք առնչվելու ենք մոտ ապագայում, կապված է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հետ: Հայաստանը, առանց այն էլ լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, արդեն իսկ չունի բավարար ներդրումային գրավչություն արտասահմանցի ներդրողների համար: 4-օրյա պատերազմն ավելի խորացրեց այս խնդիրը՝ փաստելով, որ մեր երկրի տարածքը գտնվում է վտանգավոր գոտում, որտեղ պատերազմի սպառնալիքը ցանկացած պահի իրատեսական է: Այս պարագայում դժվար է գտնել այնպիսի արտասահմանյան ընկերություն, որը պատրաստ կլինի ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ ամեն օր կարող է պատերազմ սկսվել: Ներդրողին նախ և առաջ հետաքրքրում է իր բիզնեսի հարատևությունն ու եկամտաբերությունը:

Վերջին մի քանի տարիներին արտասահմանյան մի շարք ընկերություններ սկսել էին իրենց մասնաճյուղերը բացել նաև Արցախում: Հաշվի առնելով աշխատուժի առկայությունն ու նորաստեղծ ձեռնարկություններին տրվող բազմաթիվ արտոնությունները՝ տարբեր կազմակերպություններ արտադրության կազմակերպման բավականին հաջող փորձեր էին իրականացրել: Սակայն ստեղծված իրադրությունը արդեն փոխում է խաղի բոլոր կանոնները:

Եթե նախկինում մեզ հաջողվում էր օգտագործելով սփյուռքի ներուժն ու տարաբնույթ կապերը, արտասահմանցի ներդրողների բերել Հայաստան, ապա այս պատերազմի արդյունքում այդ խնդիրն ավելի է բարդացել: Իսկ հիմնական խնդիրն այս ոլորտում այն է, որ պատերազմն այդպես էլ չավարտվեց, այլ ընդամենը անցավ հրադադարի փուլ: Լարվածությունը շարունակում է պահպանվել, ինչն էլ բնականաբար վանում է արտասահմանցի ներդրողներին:

Հայկ Բեջանյան, վերլուծաբան

Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին