Հայաստանի և Արցախի Նախագահներն այցելել են ՊԲ զորամաս և զինվորական հոսպիտալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը, ինչպես նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զորամասում ՀՀ և ԱՀ նախագահներն ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ զինծառայողների։
Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին:
Նախագահները երախտագիտություն են հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:



