Խոնարհվում եմ արյան գնով հողը պահած տղերքի առջև․ Հայկ Հունանյան
ԼԱՅՖ«X factor» նախագծի մասնակից, երգիչ Հայկ Հունանյանը Life.panorama.am-ի հետ զրուցում նախաքան մասնագիտական հարցերի ու առաջիկա ծրագերի մասին խոսելը, անդրադարձավ վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում գտնվող թիվ մեկ խնդիրն՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված քառօրյա պատերազմին:
«Բառերով ուղղակի նկարագրել այն, ինչ կատարվեց վերջին օրերին յուրաքանչյուր հայի հոգում, մի փոքր դժվար է: Այն կարծես բեկումնային էր հայի տեսակի, հայի միասնական ուժի հանդեպ ձևավորված վերաբերմունքի առումով: Ես այն վերագնահատման, վերաարժևորման ապրիլ եմ անվանում, որովհետև երկրում տիրող համատարած հիասթափությունը միանգամից փոխվեց հպարտության ու ուժի զգացումով: Հասկացանք, որ ամենադժվար պահին մենք համախմբվել, կարեկից ու հոգատար լինել գիտենք»,-ասաց երգիչը:
Շարունակությունն այստեղ:



