Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ում 340 դպրոցականներ արժանացան դիպլոմների եվ գովասանագրերի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում ապրիլի 19-ին տեղի ունեցավ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 8-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ին մասնակցել էին 270 դպրոցների ավելի քան 3100 աշակերտներ: Նրանցից միայն 600-ն էին հաղթահարել 1-ին փուլի փորձությունը: Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I, II, III կարգի դիպլոմների և գովասանագրերի արժանացան 340 դպրոցականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ, տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ծնողներ և ուրիշներ:

ԵՊՀ ռեկտորը ողջունեց ներկաներին և առաջարկեց հետադարձ հայացք նետել ամենամյա «ԵՊՀ օլիմպիադայի» նախորդ տարիների ցուցանիշներին: Պարոն Սիմոնյանը, համեմատելով նախորդ տարիների թվային տվյալները, նշեց, որ եթե 2009 թ.-ին օլիմպիադային մասնակցել են 59 դպրոցների 600 աշակերտներ, ապա 2016 թ.-ին՝ արդեն 10 մարզերի և Երևանի 272 դպրոցների 3103 աշակերտներ:

«Մենք շատ ուրախ ենք, որ Երևանի պետական համալսարանը մասնակցում է այս օլիմպիական շարժմանն ու կազմակերպմանը: Համոզված ենք, որ այս աշխատանքը ապագայում ևս շարունակվելու է նույն եռանդով: Բազմիցս արդեն նշել ենք, որ օլիմպիադայի մասնակիցների հաջողությունները եռակողմ աշխատանքի արդյունք են՝ աշակերտի, ուսուցչի և ծնողի: Եվ այս եռյակ միության աշխատանքի արդյունքն է, որ պտուղներ է տալիս՝ օլիմպիադայի մասնակիցների և հաղթողների տեսքով»,- ասաց պարոն Սիմոնյանը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը, տարեցտարի ընդլայնելով դպրոցների հետ համագործակցության շրջանակը, նոր հնարավորություններ է ընձեռում դպրոց-բուհ կապի ամրապնդմանը: Հատկանշական է, որ ԵՊՀ դասախոսները մասնագիտական կողմնորոշմանը միտված ծրագրի շրջանակում պարբերական հանդիպումներ են ունենում դպրոցներում: Եվ ահա այսօր էլ՝ միջոցառման ընթացքում, համագործակցության համաձայնագրեր ստորագրվեցին Արտաշատի, Սիսիանի, Երևանի հ. 159, հ. 94 ավագ դպրոցների հետ:

ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը օլիմպիադայի հաղթողներին տեղեկացրեց, որ ԵՊՀ գիտխորհուրդը նոր որոշում է ընդունել, ըստ որի՝ ԵՊՀ ամենամյա օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի ուսուցման համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով:

Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ամենաշատ դիպլոմների արժանացել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, «Քվանտ» վարժարանի և Սիսիանի ավագ դպրոցի աշակերտները: Պարոն Գալստյանը տեղեկացրեց նաև, որ օլիմպիադայում հիմնականում աչքի են ընկել «Հայոց լեզու և գրականություն», «Կենսաբանություն», «Անգլերեն» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաների գծով հաղթող ճանաչված աշակերտները:

Հաղթողները, բացի դիպլոմներից ու գովասանագրերից, ստացան նաև ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված մասնագիտական ու գիտահանրամատչելի գրքեր:

Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար հանրապետության 26 դպրոցների տնօրեններ էլ ԵՊՀ ռեկտորի կողմից պարգևատրվեցին հատուկ շնորհակալագրերով:

Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներինԻրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի ԻնֆանտինոՆավթի գինը կախված է նրանից, թե Թրամփը ինչպես է քնել․ Ֆիցո «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուն դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ Մարկուս Ռեշֆորդին ռաuայական հողի վրա վիրավnրելու պատճառովԱյն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ ՓեզեշքիանՎերջին մեկ օրվա ընթացքում Իսրայել է ներկրվել 6500 տոննա ռազմական տեխնիկա. ՑԱԽԱԼԹրամփը կլսի Իրանի վերաբերյալ թարմացված ռազմական տարբերակները. CNNՄերիլին Մոնրոյի վերջին չարագուշակ ֆոտոսեսիան. արցունքներ, միայնություն և 432 կադր մահից առաջ Նախագահ Թրամփը ակտիվորեն համագործակցում է Կոնգրեսի հետ՝ Իրանի պшտերազմի հարցում․ Սպիտակ տունԱլիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն Մարուքյան«Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կհասցնի ապաքինվել մինչև «Արսենալի» դեմ պատասխան խաղըԳերմանիան իր էլեկտրակայանը կհանձնի Ուկրաինային Հայաստանում մեկ օրում չորս հետախուզվող է կալանավորվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Մյասնիկյան պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա մի երԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ որոշակի ընկերությունների նկատմամբ պատժшմիջոցները վերացնելու դիմաց․ ԶելենսկիԴուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին 38-ամյա վարորդը «Shacman» մակնիշի բետոնախառնիչով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվելԳերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պшտերազմի ավարտին և իր երկրի խնդիրների լուծմանը․ ԹրամփՔաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Պուտինը Թրամփին չի հրավիրել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ԿրեմլՇուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ ՀայաստանԻրանը hրթիռային և միջnւկային ծրագրերը համարում է ազգային հարստություն. Խամենեի Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը 3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՍիմեոնեն բացատրել է, թե ինչը պակասեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայում «Արսենալին» հաղթելու համարԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանԱլվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըՄենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg ԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ «Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան29-ամյա տղամարդը ծեծելով սպանել է իր ընկերուհու 3-ամյա աղջկանՍամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան