ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկվում Է թմրանյութերի համաշխարհային հիմնախնդիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ի կենտրոնակայանում ապրիլի 19-ին բացվում Է Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը՝ նվիրված թմրանյութերի համաշխարհային հիմնախնդրին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երեք օր ՄԱԿ-ի անդամ երկրները կանցկացնեն այս բնագավառում հանգուցային փաստաթղթերի՝ Քաղաքական հռչակագրի եւ Գործողությունների լանի կատարման միջանկյալ քննարկում, որոնք հաստատվել են 2009 թվականին եւ տասը տարի հատկացրել թմրանյութերի ապօրինի արտադրության եւ վաճառքի վերացման կամ զգալի կրճատման համար:
Լիագումար նստաշրջանում ելույթ կունենան ավելի քան 90 հոգի, այդ թվում՝ պետությունների առաջին դեմքեր եւ արտաքին գործերի նախարարներ:
Ինչպես սպասվում Է, հատուկ նստաշրջանի առաջին օրը կընդունվի համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը բովանդակող բանաձեւ, փաստաթուղթ, որը համաձայնեցվել Է մարտ ամսին Վիեննայում ՄԱԿ-ի թմրանյութերի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանում: Դրանում, մասնավորապես, նշված Է, որ «թմրանյութերի համաշխարհային հիմնախնդիրը մարտահրավեր Է մնում ամբողջ մարդկության համար» եւ մտադրություն Է հայտնվում «ընդլայնելու միջազգային համագործակցությունն այդ մարտահրավերին դիմակայելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



