Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համախմբումը չի նշանակում իշխանությունների փառաբանում, բայց այն, ինչ ասվում է, պետք է ի վերջո նպաստի արատների շտկմանը.«Առավոտ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Նախ ասեմ, թե ինչո՞ւ եմ ես կարծում, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը վերսկսելու է հարձակումը Արցախի վրա։

1) ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում հակառակորդի կողմից կուտակվել է հսկայական զորք ու զինտեխնիկա՝ հաստատ ոչ մեր որպիսությանը հարցնելու նպատակով։

2) Ռուսաստանը, Եվրոպան իր կառույցներով և Միացյալ Նահանգները, շատ լավ իմանալով, թե ով է հարձակվողը, չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ սահմանափակվելով կրակը դադարեցնելու անդեմ կոչերով։ Բելառուսը, Ուկրաինան, Պակիստանը, Թուրքիան, Իսլամական պետությունների կազմակերպությունը և այլ կառույցներ քաջալերում են Ադրբեջանին՝ նոր հարձակման համար։ Այդ ամենն, իհարկե, մեր «փայլուն», (բայց շատ գաղտնի) դիվանագիտության «նվաճումն»   է։

3) Այս լարված իրավիճակում՝ այդքան զոհերից հետո, ոչ Հայաստանի, ոչ Արցախի, ոչ էլ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն ընդունել ոչ մի փոխզիջումային առաջարկ։ Փոխզիջման ճանապարհով՝ գոնե կես գործնական քայլ առաջ գնալը կնշանակի այդ պետությունների իշխանությունների վերջը։
4) Ալիևի պարագայում պատերազմը, հակահայկական հիստերիան ներքին խնդիրների լուծման  միակ ճանապարհն է։

Սպասվող հարձակումը, որը մենք, անշուշտ, հետ կմղենք, նույնպես վերջինը չի լինի, կլինեն էլի հարձակումներ, և դա գուցե կտևի տասնամյակներ։ Դա չի նշանակում, որ մենք չպիտի փորձենք դառնալ նորմալ պետության, չպիտի զարգացնենք տնտեսությունը, մշակույթը, զբոսաշրջությունը, սպորտը՝ այնպես, ինչպես որ դա անում է (չարչրկված, բայց տեղին զուգահեռ է) Իսրայելը։
Համախմբումը ես հասկանում եմ որպես բոլոր հայերի համախմբում արտաքին վտանգի առջև։ Դա նշանակում է, մասնավորապես, հրաժարվել բանակի և մարտական գործողությունների մասին սուտ, խուճապային և հակառակորդին ձեռնտու լուրերի և դատողությունների տարածումից ՝ որքան էլ դա շահեկան լինի քաղաքական դիվիդենդներ շահելու և «աբիժնիկների» ծափահարություններին  արժանանալու առումով։

Համախմբումը չի նշանակում իշխանությունների փառաբանում՝ «ախ, ինչ լավ եք դուք վարվել՝ կեղծելով Հրագդանի քաղաքապետի ընտրությունները»։ Ո՛չ, իշխանությունները պետք է շարունակեն լինել անխնա քննադատությունների թիրախ։ Բայց այն, ինչ ասվում է, պետք է ի վերջո նպաստի արատների շտկմանը, ոչ թե պարզապես լինի այս կամ այն անհատի կամ խմբի բացասական կրքերի  արտահայտում։

...Պատերազմի օրերին 24-ժամյա ռեժիմով աշխատող ռազմական բժիշկների վրա «կոլեկտիվ հարձակումը» հենց այդպիսի կրքերի վառ օրինակ է»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն