Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսպանական «El Imparcial»-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսպանական «El Imparcial»-ն պարբերականը ապրիլի 17-ին «Հայոց ցեղասպանության 101 տարին» վերտառությամբ հոդված է տպագրել։ Հրապարակման հեղինակը Ռիկարդո Ռուիս դե լա Սերնան է։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը։

«Ս.թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 101 տարին (1915-1923թթ.): 2015թ.-ին Իսպանիան կորցրեց պատմական հնարավորություն ճանաչելու, որ «Միություն և առաջընթաց» կոմիտեի կողմից կառավարվող Օսմանյան Կայսրությունում իրականացրած սպանությունների քաղաքականությունը՝ գնդակահարությունների, սառը զենքերի, սովի մատնելու և ստիպողաբար իրականացված տեղահանումները դեպի անապատ՝ ուղղված էին մի ծրագրի իրականացմանը, որի նպատակը Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի ոչնչացումն էր:

Ոչնչացման իրականացման հեղինակները մեծամասամբ մնացին անպատիժ, և հանցագործության վրա բարձրացվեց լռության հսկայական պատ, որը միայն կարողացան կոտրել սփյուռքի հայ համայնքները (Ռուսաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Միացյալ Նահանգներ): Ընդհանուր առմամբ, հանրային կարծիքը հաղորդակից չէր հայերի տառապանքին: Տարիներ շարունակ Թուրքիայի Հանրապետության ճնշումները արգելեցին, որ հիշատակի բազմաթիվ փորձեր իրականություն դառնան: Իհարկե, եղել են թուրքեր, ինչպես Օրհան Փամուկը և Թաներ Աքչամը, ովքեր ուժ են գտել առերեսվելու անցյալի հետ և ճանաչելու ողբերգության շարունակականությունը:

Ինձ տխրեցնում է, որ Իսպանիան չի ուղեկցում Գերմանիային, Կանադային, Ֆրանսիային, Հունաստանին, Իտալիային, Նիդերլանդներին, Լեհաստանին, Չեխիայի Հանրապետությանը, Ռուսասատանին, Շվեդիային, Շվեյցարիաին և Վատիկանին, ի թիվս այլ պետությունների՝ պաշտոնապես ճանաչելով հայերին այն երկրի երեսից բնաջնջելու փորձը, որտեղ նրանք ծնվել են:

Անցել է ավելի քան հարյուր տարի, և Իսպանիան շարունակում է մնալ այն երկրների ցանկում, որոնք չեն ունեցել բավարար բարոյական հստակություն և անկախություն պատմության ճիշտ կողմում կանգնելու համար:  Միգուցե անհրաժեշտ է ավելի շատ պատմել տեղի ունեցածի մասին: Միգուցե անհրաժեշտ է ավելի շատ գրել, հրատարակել, ավելի շատ խոսել այն ծայրահեղ անարդարության մասին, որը կրել են հայերը և այլ քրիստոնյա համայնքները: Այո՛, հարկավոր է հիշել քրիստոնյա հույներին, նեստորիացիներին, փոքրամասնություններին, որոնք ենթարկվել են կոտորածների: Նրանց  գերեզմանների և եկեղեցիների պղծումը, վանքերի և դպրոցների ավերումը, արվեստի բնաջնջումը և, ընդհանրապես, ջանքերը՝ ուղղված` նրանց բնակավայրերից, նրանց իսկ գոյության բոլոր հետքերի ջնջմանը:

Ո՞վ գիտի, միգուցե հարկավոր է պնդել, որ անցյալը չի անհետանում ժամանակների խավարում, այլ վերափոխվում է ներկայի: Այն մեր որոշումները չի կանխորոշում, սակայն մենք նրա կարիքն ունենք՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ:

Մեծ կենտրոնական կայսրությունների ոչնչացումը, մասնավորապես՝ Ավստրահունգարական, Ռուսական և Օսմանյան կայսրությունների, հանգեցրեց քաղաքակրթությունների և մայրցամաքների միջև բաժանումների, որոնք առայսօր շարունակում են մնալ հակամարտությունների օջախաներ: Օրինակ՝ Ուկրաինան, Հարավային Օսեթիան, Եվրոպայի այն տարածքները, որտեղ բնակվում են լեզվական կամ էթնիկ փոքրամասնություններ… Շարունակում ենք ապրել այդ կայսրությունների շողքի տակ: Վերջին շաբաթներին, ոչ մեկի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի և ԱՄՆ ռազմավարական դաշնակից ու ռուսական զինամթերքի գնորդ Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները հիշեցրեցին, որ անցյալը հենց այնպես չի մոռացվում:

Անհնար է խոսել ժամանակակից աշխարհի մասին առանց նշելու ցեղասպանությունների սարսափը, դաշտերը, գնացքները, ընդհանուր գերեզմանափոսերը, ստիպողական աշխատանքները, տանջալի երթերը՝ որպես սպանության միջոց և խարույկները, որոնցում սկզբում այրվում էին գրքերը, հետո՝ դիակները: Հայնեն պայծառատես էր, երբ նախազգուշացրեց, որ այնտեղ, որտեղ սկսում են գրքեր վառել, ավարտում են վառելով մարդկանց: Կրակը մեր ժամանակներում որոշակի սիմվոլիկ ուժ պետք է որ ունենա: Մորդեջաի Գեբիրտիգը, մեծն հրեա բանաստեղծը, որպես իր ամենահայտնի տողերի վերնագիր ընտրել է «Es brennt&raqu o; բառերը, թարգմանաբար՝ «այրվում է»՝ նկարագրելով կրակին հանձնված հրեական բնակավյրերը: Ստեղծագործության տարեթիվը 1938 թվականն է: Ընդամենը մեկ տարի անց նացիստները գրավեցին Լեհաստանը: Երբ Ֆրանց Վերֆելը, գերմանախոս չեխ վիպասանը, ով ծնվել էր Հաբսբուրգյան մենիշխանության օրոք, նկարագրեց հայերի դիմադրությունը օսմանացիների դեմ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, Եվրոպայում նկատվում էին դեպի Աուստվից տանող առաջին քայլերը՝ հակասեմիտիզմը, ռասիզմը և ատելության ելույթները, պոպուլիզմը, առաջնորդի պաշտամունքը, արյունը և բռնությունը, պատմության մանիպուլյացիան, տեխնոլոգիաների կիրառումը զանգվածներին մանիպուլյացիայի ենթարկելու և վերահսկելու համար… Ոմանք պնդում են, որ միայն հրեան կարող էր գրել այդպիսի գիրք, որը նկարագրում է Մովսեսի լեռան, այսինքին՝ Մուսա Դաղի վրա հայկական պաշտպանությունը օսմանացիների դեմ քառասուն օրվա ընթացքում: Պարտիզանուհի և գետոներում մարտնչող Հաիկա Գրոսմանը պատմել է, թե ինչպես այս վեպը ձեռքից ձեռք էր անցնում Հոլոքոստին Եվրոպայում դիմադրություն իրականացնող հրեաների միջև: Մարսել Ռեիխ-Ռանիկին, հայտնի գրական քննադատը, ով արտահայտում էր Միջին Եվրո պայի ոգին, պատմել է՝ ինչպես Վերֆելի տեքստը մեծ հաջողություն ունեցավ գետոներում: Ինչպես հայերը, ովքեր փրկեցին գրքերը և պարտիտուրաները՝ դրանք թաքցնելով իրենց տներում կամ մասնատելով, որպեսզի հետո միացնեին իրար, հրեաները դիմադրեցին գետոների սարսափին՝ փորձելով գրել, կարդալ և ուսանել: Եթե գնաք Մատենադարան՝ հին ձեռագրերի ինստիտուտ Երևանում, չմոռանաք, որ ժողովուրդը, որ պահպանել է այդ մշակույթը, դրա դիմաց վճարել է արյամբ:

Այսպիսով՝ Հայոց ցեղասպանությունը ուղղակիորեն կանխորոշում է 20-րդ դարի պատմությանը, նախազգուշացնում է այն սարսափի մասին, որն իրենց հետ բերելու էին մեր ժամանակի ցեղասպանությունները և Միջին Արևելքում քրիստոնյաների ոչնչացումը, որն իրականացվում է «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքում:

Հայերի անսահման ողբերգության մեջ հանդիպում ենք գնացքների, երթերի, գերեզմանափոսերի, մտավորականության ներկայացուցիչների սպանությունների և այն ամենի հետ, ինչ Ռաֆայել Լեմկինը նկարագրում էր «ցեղասպանություն» եզրույթի ներքո:

Հույսս չեմ կորցնում, որ Իսպանիան մեկ օր կճանաչի մեր ժամանակների այդ կարևոր եղելությունը: Հայոց ցեղասպանությունը նախազգուշացման կոչ է պարունակում մարդկության համար: Քրիստոնյաներին շարունակում են բնաջնջել Միջին Արևելքում՝՝ միջազգային հանրության ցուցաբերած վախկոտ մոտեցման (հանցակից լռության չասելու համար) ներքո: Որոշ դեպքերում հանցակցությունը պասիվ չէ, այլ ակտիվ: Քրիստոնյա փոքրամասնությունները Միջին Արևելքում շարունակում են ապացույց հանդիսանալ առ այն բազմազանության, որը ջիհադիստները, իսլամիստները և ծայրահեղականները հանդուրժել չեն կարող:

Լեռնային Ղարաբաղում հայերի տառապանքը, որոնք մեկուսի են և արհամարված ավելի քան քսան տարի, պարզ ապացույցն է այն բանի, որ արդարադատություն չի իրականացվել: Ո՛չ, հայերը թույլ  չեն տա իրենց բնաջնջել և կդիմակայեն, ինչպես անցյլում: Կդիմանան, ինչպես դա անում են արդեն հարյուր տարի է: Չեն մոռանա՝ ով են ու որն է իրենց պատմությունը:

Եվս մեկ տարի մեր թերթի այս սյունյակը հիշում է Հայոց ցեղասպնությունը և հայցում է Իսպանիայի կողմից դրա ճանաչում»:

Ուղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է