Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ պատասխան է տալու դատախազ Մարտիրոսյանն ապօրինի ազատազրկման և չբացահայտված սպանության դեպքի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վանաձորում դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա հանդբոլիստի սպանության գործով իրավապահները որպես մեղադրյալ էին ներգրավել վանաձորցի 22-ամյա Կարեն Կունգուրցևին, չնայած քաղաքում շրջանառվող խոսակցություններով, դեպքը ԱԱԾ ինչ-որ աշխատակցի որդու հետ էր կապվում: Մինչդեռ դատախազությունը՝ դատախազ Պետրոս Մարտիրոսյանի միջոցով, Կունգուրցևի վերաբերյալ մեղադրանքն էր ուղարկել դատարան:
 
2 տարի 7 ամիս մեղադրյալի կարգավիճակով պահվելով անազատության մեջ՝ ապրիլի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Կարեն Կունգուրցևն անպարտ ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և արդարացվեց:
 
Պաշտպանական կողմը հենց սկզբից էր հայտարարում մեղադրանքի անհիմն լինելու մասին, տուժող կողմն էլ՝ սպանված անչափահասի հայրը, սկբում ոչ միանշանակ, բայց դատական քննության ընթացքում ինքն էլ եկավ նույն համոզմունքին, որ Կ.Կունգուրցևն անմեղ է վերագրվող սպանության մեջ, դատական ճառերի փուլում էլ հանդես եկավ հստակ դիրքորոշմամբ՝ Կ. Կունգուրցևի անմեղության վերաբերյալ:
 
Ամբողջ դատաքննության ընթացքում՝ 1 տարի 7 ամիս, անընդհատ բարձրաձայնվում էին իրավապահների կողմից թույլ տրված դատավարական խախտումների ու ապօրինությունների մասին, բայց մեղադրանքի կողմը ո´չ փորձում էր ընդունել դրանք, ո´չ էլ գոնե փոխել դիրքորոշումը: Վերջում էլ հսկող դատախազ Պետրոս Մարտիրոսյանն ու դատարանում մեղադրանքը պաշտպանելու համար նրան միացած ևս երկու դատախազներ պատիժ պահանջեցին Կունգուրցևի համար՝ 9,5 տարվա ազատազրկում:
 
Խոսելով դատարան հասցված անհիմն մեղադրանքի, դրա հիմքով 22-ամյա երիտասարդի՝ 2 տարի 7 ամիս ապօրինի ազատազրկման և ընդհանրապես այս գործի մասին՝ արդարացվածի պաշտպան Արայիկ Պապիկյանն այն բնութագրելով՝ նշում է. «Սա մեր երկրում կարող է դիտարկվել և´ տարբերվող, և´ սովորական՝ ստանդարտների մեջ»:
 
Իսկ զուտ իրավական առումով բարդ դատական գործընթաց էր, ծավալուն, գործով անցնող շուրջ 40 վկաներով՝ մեծ մասամբ անչափահասներ: Հավատում էին արդարացման ելքով գործի ավարտին, բայց, ինչ խոսք, վերջնական որոշումը դատարանինն էր: Կբողոքարկի՞ դատախազությունն արդարացման դատավճիռը, թե՞ ոչ, պաշտպանը դժվարանում է կանխատեսել, նրա խոսքով, իրենք էլ դեռ այս պահին չեն քննարկել Կունգուրցևի ապօրինի անազատության, նրա խախտված իրավունքների համար պայքարի հետագա քայլերը:
 
Ինչ վերաբերում է կոնկրետ սպանության դեպքով հանցագործի բացահայտված չլինելու փաստին, պաշտպանի խոսքով՝ դատախազությունը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցին, իր գործն է, կարծում է, որ քննություն կտարվի այդ մասով:
 
Ադրինե Թորոսյան
 
Իսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն