Քիմ Քարդաշյանը ցույց է տվել դժգոհ Նորթին ու Քանյե Ուեսթին
ԼԱՅՖՔիմ Քարդաշյանը հրապարակել է դժգոհ Նորթի ու Քանյե Ուեսթի լուսանկարը: 35-ամյա հայուհին իր Twitter–ում տեղադրել է մի լուսանկար, որտեղ հեռուստաաստղի ամուսինը իրենց դստեր՝ Նորթի հետ է, իսկ վերջինն էլ շատ դժգոհ դեմքի արտահայտություն ունի:

Թե ինչն է պատճառը, Քիմը չի հայտնել՝ լուսանկարին կցելով AnnoyingDadAlert.հեշթեգը:
Նշենք, որ Քիմը կարծես իր ընտանիքի հետ մտադիր էր ներկա գտնվել Կոաչելա փառատոնին, բայց պապարացիները առայժմ այնտեղ միայն Քարդաշյան-Ջեններ գերդաստանի կրտսեր քույրերին են նկատել՝ Քայլիին ու Քենդալին:

Քայլիին տեսել են նրա սիրեցյալի՝ Թայգայի հետ:

Նրանցից բացի, պապարացիները լուսանկարել են նաեւ Ռիհաննային, Լեոնարդո Դի Կապրիոյին, Ալեսանդրա Ամբրոսիոյին, Օռլանդո Բլումին, Միրանդա Քերրին եւ այլ աստղերի:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



