Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում քննարկվել է բուժօգնության առավել օպերատիվ և համակարգված իրականացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժշկական օգնության աշխատանքների կազմակերպումը տեղում շարունակելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակներում առավել օպերատիվ և համակարգված համագործակցություն մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից Արցախում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երևանից ժամանած մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ, հանրապետական հիվանդանոց, «Արևիկ» մանկական բուժմիավորում, Մարտակերտի զինվորական հոսպիտալ, Իվանյան գյուղի ռազմական հոսպիտալ, Մատաղիսի գնդի բուժծառայություն, ծանոթացել հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին: Նախարարը տեղում ծանոթացել է նաև դեղերի և բժշկական պարագաների պահպանման պայմաններին: Տեղի մասնագետների հետ Արմեն Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների և մյուս վիրավորների բուժման հետագա ռազմավարությունը: Վիրավորված երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով նախարարին նեղ մասնագետներից բացի ուղեկցել են նաև հոգեբաններ:

 ԼՂՀ առողջապահական համակարգին տրամադրվել են լրացուցիչ դեղեր մասնավորապես` ցավազրկողներ, հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, արյան փոխարինիչներ, արյան բաղադրամասեր, ինչպես նաև մեծ քանակությամբ բժշկական նշանակության ապրանքներ: Այցը եզրափակվել է ԼՂՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ընդլայնված խորհրդակցությամբ: ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հայաստանյան բժիշկների ներդրումը վիրավորներին օգնություն ցուցաբերելու և նրանց շուտափույթ ապաքինման գործում: Մոտ 70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներ` իրենց խորհրդատվություններով և փորձառությամբ համալրելով տեղերի բուժանձնակազմի աշխատանքը:

Մարտական գործողությունների առաջին իսկ օրվանից ՀՀ և ԼՂՀ բժշկական բոլոր կազմակերպություններն ապահովված են եղել անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով։ ՀՀ առողջապահության նախարարությունը ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակում մշտապես սերտորեն համագործակցել է ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ` ուշադրության կենտրոնում պահելով ինչպես քաղաքացիական հիվանդանոցներում, այնպես էլ զինվորական հոսպիտալում բուժվող վիրավոÖ € զինվորների և երկրապահների ապաքինումը։

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով