Զոլաքարում եւ Այրքում վերընտրվել են գործող գյուղապետեր Արման Ղազարյանը եւ Արտյոմ Շաբոյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԳեղարքունիքի մարզի Զոլաքար եւ Այրք համայնքներում ապրիլի 17-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, ընտրությունների արդյունքում վերընտրվել են գործող գյուղապետեր Արման Ղազարյանը եւ Արտյոմ Շաբոյանը, ովքեր մրցակիցներ չեն ունեցել:
Զոլաքար գյուղում 4918 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 3534-ը, որոնցից 3522-ը քվեարկել են Արման Ղազարյանի օգտին: Այրքում 300 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 175-ը, որոնցից 175-ը կողմ են քվեարկել Արտյոմ Շաբոյանին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



