Թալինի քաղաքապետի ընտրություններում ժամը 14-ի դրությամբ քվեարկել է 1439 ընտրող կամ 27 տոկոսը
ՔԱՂԱՔԱԿԱՆNews.am-ը գրում է.
Թալինում ժամը 14-ի դրությամբ 5310 ընտրողից քվեարկել է 1439-ը կամ մոտ 27 տոկոսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանից:
Նշենք, որ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում այսօր՝ ապրիլի 17-ին, վաղ առավոտից ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թալինում քաղաքապետի պաշտոնին են հավակնում գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը, ՀՅԴ-ական թեկնածու Տիգրան Հարությունյանը, «Հայկական Վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



