«Ռեալ»-ը կշարունակի բանակցել Ռամոսին թիմի կազմում պահելու համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ը Սերխիո Ռամոսի հետ բանակցությունները կշարունակի Audi Cup-ի ավարտից հետո: Այս մասին գրում է AS-ն:
Մադրիդյան ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը ցանկություն ունի շարունակելու բանակցությունները Ռամոսի հետ: Կողմերը կրկին կնստեն բանակցությունների սեղանին ամառային շրջագայության ավարտից' Audi cup-ից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թեպետ Ռամոսը հանդիպել էր «Ռեալ»-ի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ, այնուամենայնիվ իսպանացին որոշել է հեռանալ մայրաքաղաքային ակումբից: Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ անգլիական մի քանի ակումբներ հետաքրքված են իսպանացի ֆուտբոլիստով, և որ Ռամոսը պահանջում է «Ռեալ»-ից տարեկան 10 միլիոն աշխատավարձ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



