Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ կարող են պատմել մարդու մասին նրա մատնահետքերը

ԼԱՅՖ

Հատուկ գիտություն, որը զբաղվում է մատների վրայի նախշերի հետազոտմամբ, կոչվում է դերմատոգլիֆիկա: Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են մեր մատների վրայի նախշերը կապված բնավորության և վարքագծի հետ:

Հանգույցներ 1_640x640

Հանգույցները տարածված նախշեր են եվրոպացիների մեծամասնության համար: Այդ նախշը խոսում է հանգիստ, հավասարակշռված բնավորության մասին: Այդպիսի մարդիկ կարեկից են և աշխատում են օգնել ուրիշներին, հեշտությամբ ընկերներ են ձեռք բերում: Շատ ճշտապահ են և պատասխանատու, բայց հազվադեպ են նախաձեռնություն ցուցաբերում:

Զգացողություններ և ինֆորմացիա այսպիսի մարդիկ հայթայթում են հիմնականում այլ մարդկանց հետ շփվելիս: Նրանք կանխատեսելի և բաց մարդիկ են: Աչքի են ընկնում լավ կամ գերազանց առողջությամբ, սակայն փոքր հասակում կարող են շատ հաճախ հիվանդանալ: Ըստ խառնվածքի՝ հանգույցներով մարդիկ սանգվինիկ են: Տանել չեն կարող ձանձրալի և միօրինակ աշխատանքը, որն իրենց դուր չի գալիս: Եթե հանգույցներով նախշերը բոլոր մատների վրա են, ապա դա խոսում է ուժեղ զարգացած երևակայության և իրականությունից որոշ չափով կտրված լինելու մասին: Այսպիսի մարդկանց մասին ասում են, որ այս աշխարհից չէ:

Կամարներ 2_640x640

Մատների վրա այսպիսի նախշեր ունեցող մարդիկ եռանդուն են և ինքնավստահ: Վստահությունը երևում է ամեն ինչում` կեցվածքում, քայլվածքում, շարժուձևում: Երբեմն նրանց անհնար է հակառակում համոզելը. նրանք իրենց կայացրած որոշումը պաշտպանում են մինչև վերջ: Գերակշռում է կոնկրետ մտածողությունը: Նրանց դժվար է համակերպվել շրջապատող տարածության փոփոխություններին և լսել ուրիշ մարդկանց կարծիքը: Զգացողությունները հայթայթվում են հիմնականում պրակտիկ գործողություններից: Սակայն, իրենց առջև դրված խնդիրների լուծման համար հաճախ գերադասում են ներգրավել այլ մարդկանց:

Ըստ խառնվածքի, կամարներով մարդը խոլերիկ է: Սիրում և գնահատում է երաժշտությունը, արվեստը: Եվ նա, որպես կանոն, արտահայտիչ և արտիստիկ միմիկա ունի:

Դժվար պահերին նա պետք է ինչ-որ բանով զբաղված լինի, ինչ-որ բան անի, այսինքն՝ շեղի իրեն յուրաքանչյուր ձևի գործողությամբ: Փոխհարաբերություններում տանել չի կարողանում քնքշությունը, բայց շատ նվիրված է և երբեք չի թողնի յուրայիններին:

Պարույրներ 3_640x640

Մարդիկ, ում մատների վրա գերակշռում են պարույրները, բռնկվող են, բայց շուտ հանդարտվող: Շնորհալի են, ամեն ինչ արագ ըմբռնում են, արագ սովորում են և անալիզի են ենթարկում յուրաքանչյուր իրադարձություն: Հաճախ մի քանի գործ սկսում են միանգամից, բայց մինչև վերջ չեն հասցնում և կորցնում են դրանց նկատմամբ հետաքրքրությունը: Դյուրագրգիռ և անկայուն հոգեկան կառուցվածք: Անկանխատեսելի են, թաքցնում են իրենց զգացմունքները և ապրումները: Ձգտում են առանձնանալ և անալիզի ենթարկել սեփական անձը: Հաճախ դժգոհ են իրենցից և ամեն ինչում կասկածում են: Զգացողությունները ձեռք են բերում իրենց ներսից, իսկ ինֆորմացիան, հիմնականում, գրավոր աղբյուրներից:

Ըստ խառնվածքի՝ պարույրներով մարդը ֆլեգմատիկ է: Խոսքն այնքան էլ արտահայտիչ չէ, ցածրաձայն է և մի փոքր դանդաղ: Եթե աջ և ձախ ձեռքերի ցուցամատներին կան պարույրներ, ապա այդպիսի մարդն ի ծնե մտածող է: Նախահակվածություն ունի դեպի ծրագրավորումը, իրավագիտությունը և գիտական աշխատանքը: Եթե ընդհանուր հետևություն կատարենք, ապա պարույրներով մարդիկ ունեն բարդ բազմազան վարքագիծ և հաճախ չգիտեն, թե ինչի են ընդունակ:

 

 

Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները