Բլեք Չայնան պառակտում է Քարդաշյանների գերդաստանը
ԼԱՅՖԲլեք Չայնան արդեն սկսել է իր պայմաններն առաջ քաշել: Ըստ երեւույթին մեզ շուտով հերթական սկանդալներն են սպասվում: Ինչպես գիտենք՝ 27-ամյա Չայնան ու 29-ամյա Ռոբը անցած շաբաթ նշանվել են: Հետո հայտնի է դարձել, որ զույգը հարսանիք է ծրագրում ամռան վերջին ինչ-որ արեւադարձային երկրում. ի դեպ հարսանիքը մտադիր են նկարահանել ռեալիթի շոուի ձեւաչափով:

Ռոբ ու Չայնան հատուկ իրենց նշանդրեքի կապակցությամբ հավաքույթ էին կազմակերպել, որին ի դեպ Քարդաշյանների գերդաստանից ոչ ոք ներկա չէր:
TMZ-ը գրում է, որ Չայնան արդեն Քարդաշյանների ընտանիքի ներկայացուցիչներին հայտնել է, որ չի նկարահանվելու ընտանիքի հեռուստաշոուում, ու ընդհանուր առմամբ չի ընդգրկվելու Քարդաշյանների կայսրությունում:

Չայնան մտադիր է իր բիզնեսը զարգացնել Պերիս Հիլթոնի նման՝ մշակելով կոսմետիկ ապրանքներ կանանց համար:
Ռոբը նույնպես որոշել է դառնալ Չայնայի գործընկերը նրա նախագծերում, այնպես որ Քարդաշյանների գերդաստանում պառակտումն արդեն ակնհայտ է:



