Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տունը դադարեցնում է «Աջակցություն սահմանին» նախաձեռնությունը: Այս մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:»Քանի որ նախաձեռնությունը սկսել ենք  ՖԲ սոցիալական ցանցի հայտարարությամբ, նույն ցանցով հայտա րարությամբ էլ դադարեցրինք նախաձեռությունը, քանի որ կարծում ենք, որ այլևս սնունդ ուղղարկելու կարիքը  չկա»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:

Այս օրերին սահմանին կանգնած զինվորին ու Արցախի բնակչությանը օգնելու միահամուռ դրսևորումը զարմացրել է բոլորին, այդ թվում նաև նախաձեռնության հեղինակներին, ովքեր փաստում են, որ նախաձեռնությունը մեկնարկել էր՝ ի սկզբանե միտք ունենալով 1 մեքենա բեռ ուղղարկել, սակայն, արդյունքում,  ապրիլի 3-13 ընկած հատվածում միայն Գյումրու Հայորդաց տան կողմից  Արցախ է ուղղարկվել   շուրջ 40 տոննա բեռ՝ 13 մեքենա, որից միայն 1 մեքենան Ստեփանակերտի կենտրոնական շտաբ, մյուսները տարբեր զորամասեր:

«Տասնօրյա ժամկետում կատարած աշխատանքը  հաճելիորեն զարմացրեց: Ի սկզբանե չէինք կանխատեսել նման մասշտաբներ և կարծում էինք, որ 1 մեքենա հազիվ կարողանանք ուղարկել: Սակայն, ինչպես միշտ է եղել, թիկունքը միշտ էլ սատարել է ճակատում գտնվողին և որպեսզի հայ զինվորը զգար, որ իր թիկունքին հայ ժողովուրդն է, մենք էլ որոշեցինք մասնակիցը լինել այս նախաձեռնությանը: Այս ընթացքում հուզիչ շատ դեպքերի ենք հանդիպել, երբ նախաձեռնությանը միացել է  զոհված ազատամարտիկի մայրը, ում թոռնիկն այսօր ծառայում է Արցախում, նախակրթարանի երեխաների աջակցությունը, բայց ամանահուզիչը զինվորներից ստացած շնորհակալական զանգերն են, երբ բացելով արկղները այնտեղ գտել են Գյումրու մի քանի դպրոցների աշակերտների նամակները: Արձագանքերը շատ են, տարբեր զորամասերից: Անչափ շնորհակալ ենք Շիրակի մարզի ազգաբնակչությանը, քանի որ սա մեկ հոգու աշխատանք չէ, այլ թիմային: Շնորհակալ ենք այն մեծ վստահության համար, որ ունեցանք:Հավանաբար Մայր Աթոռի կառուցը պետք է այս առաքելությամբ զբաղվեր և ժողովուրդը մեզ վստահեց՝ անգամ 1 տուփ ծխախոտը ծառայեց իր նպատակին: Կարևոր չէ՝ ով ինչքան ու ինչ աջակցությամբ, կարևորը այն միասնականությաÕ ¶ ոգին էր, որ ապշեցրեց: Պապիկ է եղել, որ 1 տուփ ծխախոտ է բերել, տատիկ է եղել, որ չի թողել նույնիսկ օգնենք, որ աստիճաները բարձրանա, եկել են փոքրիկ  երեխաներ դրել են 1 տուփ թխվածքաբլիթ ու լաց լինելով գնացել: Գիտակցական մի ուրիշ մակարդակ  էր որից միայն հիացմունք ենք ապրել՝ հասկանալով, որ մեր ուժի միասնության մեջ է»,-նշեց Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան կողմից կազմակերպված նախաձեռնությանը  վարակիչ թափով միացել են  ոչ միայն Գյումրիում, այլ նաև մարզի շատ գյուղական համայնքներ:Հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության դեղորայք՝ ամեն մարդ բերել է ինչ կարողացել է:

«Ողջ բեռը հասել է նպատակին, ինչի մասին վկայում են փաստաթղթերը, լուսանկարները, ինչպես նաև զինվորների արձագանքը: Մարդկանց հոսքը չի դադարում: Անգամ, երբ հայտարարեցինք  նախաձեռնության դադարեցման մասին, մարդկանց հոսքը շարունակվում է, այս օրերին բերված սննդամթերքը  որոշել ենք բաժանել զինվորականներ ունեցող վատ պայմաններում բնակվող ընտանիքներին: Արդեն 3 ընտանիքի մեծ քանակությամբ օգնություն ենք տարել,   մնացածը նույն ձևով կբաշխվի»,-հավելեց  Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը:

Ողջ աշխատանքերն համակարգվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կողմից, Շիրակի թեմի հովանավորությամբ:

Արմենուհի Մխոյան

Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին