Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանը պլանավորել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ. ՊՆ-ն ներկայացրեց հերթական ապացույցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայկական զինուժի կողմից խոցված ադրբեջանական ինքնաթիռում հայտաբերված փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ Ադրբեջան պլանավորել էր լայնամասշտաբ գործողություններ իրականացնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ Ավետիք Մուրադյանը նախ տեղեկացրեց, որ հայկական զինուժի կողմից խոցված ադրբեջանական «ՄԻ -24 G» ուղղաթիռը  Ռուսաստանի «ՄԻ-24» ուղղաթիռի արդիականացված տարբերակն է: Այն արդիականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ուկրաինայում: Այդ ուղղաթիռը հնարավորություն ունի կիրառել հակատանկային միջոցներ, ոչ կառավարվող ավիացիոն հրթիռներ` քանակով մինչև 80 միավոր:

Լրագրողներին ներկայացնելով խոցված ադրբեջանական ուղղաթիռում եղած փաստաթղթերը` Ավետիք Մուրադյանը տեղեկացրեց, որ խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի մոտից հայտնաբերվել է փոքր գրքույկ: Այդտեղ առկա են գրառումներ թռիչքների մասին, որոնք արվել են մարտի 31 –ին:

Ըստ փաստաթղթերի` օդաչուն պետք է իրականացներ թռիչք Բաքվի տարածքում գտվող Կալա օդանավակայանից դեպի Քյորդանի ռազմական օդանավակայան: Այնտեղ սկսել են պատրաստվել հաջորդ օրվա թռիչքին: Նախատեսված է եղել ռազմական օդանավակայանից իրականացնել վերաթռիչք Ժդանովսկ քաղաքի մոտ: Ավետիք Մուրադյանի խոսքով, դա նշանակում է, որ օդաչուն թռիչքից մեկ-երկու օր առաջ ստացել է մարտական թռիչքներ իրականացնելու համար հանձնարարություններ:

«Օդաչուների կողմից կիրառած քարտեզում նշված են առաջնագիծը, ԼՂՀ տարածքում 9 նշանակետերը: Առաջնագծից խորություն նշված է` սկսած 3 կմ-ից մինչև 10 կմ: Ամենահեռահար կետը Ֆիզուլի քաղաքի հարավ-արևելյան մասն է: Որպես օդաչու կարող եմ ասել, որ տվյալ նշանակետերի կատարումը պետք է իրականացվեր հերթականությամբ` օրվա խնդրի կատարումից ելնելով: Նախատեսված էր խնդիրների կատարման համար կիրառել բանակային ավիացիա: Օդաչուները թռիչք իրականացնելիս առաջնագծում համագործակցել են ավիանշանառուների հետ»,-ասաց Ավետիք Մուրադյանը:

 Նրա խոսքով, հակառակորդը բանակային ավիացիայի առջև խնդիր է դրել պատրաստվել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն իրականացնել հարձակվողական գործողություններ:

«Սա ապացույց է, որը ցանկացած ռազմական մասնագետ կընդունի որպես իրողություն: Սա վկայում է այն մասին, որ տվյալ կողմն իրականացրել է նախնական մարտական գործողությունների մշակում, օդաչուական  անձնակազմի մարտական խնդիրների նախորոշում, ստացել է նշանակետերի կոնկրետ ցուցում»,-ասաց նա:

Ավետիք Մուրադյանը նշեց, որ իրականացվել է ուղղաթիռի սև արկղերի բացվածք, օդաչուն թռիչքն իրականացրել է շատ լարված վիճակում, որի արդյունքում ունենալով կառավարվող հակատանկային միջոցներ, չի կիրառել:  Այլ կիրառել է միայն թնդանոթը, որի հեռահարությունը մինչև մեկ կմ խորության համար է նախատեսված: Օդաչուն երկու րոպե ձգանը սեղմած է պահել ու հենց այդ վիճակով էլ ուղղաթիռը խոցվել է մեր տղաների կողմից:

«Այս ամենը ապացույց է, որ հակառակորդը պլանավորել է լայնամասշտաբ գործողություններ իրականացնել, այլապես օդուժի ներգրավածություն չէր լինի: Հակառակորդի գործողությունները դասական կաննոներով պլանավորված են եղել: Մեզ պետք է, որ ամբողջ աշխարհն իմանա այդ մասին»,-ասա Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի խոցած երկրորդ ադրբեջանական ուղղաթիռին, ապա Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ խոցվել է «ՄԻ 8» տիպի ուղղաթիռ, որը պետք է դեսանտ իջեցներ կամ տարհանում իրականացներ: Ուղղաթիռը խոցվել է ԼՂՀ տարածում, սակայն այն կարողացել է խոցված վիճակում շարունակել թռիչքը և վայրէջք է կատարել Ադբեջանում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` չի բացառվում, որ այն ընկնելիս ոչնչացվել է: 

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ