Ընկերական սե՞քս․ ինչն է կապում Քորթնի Քարդաշյանին ու Ջասթին Բիբերին
ԼԱՅՖԱրեւմտյան մամուլում պարբերաբեր տեղեկություններ են տարածվում, որ 22-ամյա Ջասթին Բիբերը հանդիպում է 36-ամյա Քորթնի Քարդաշյանի հետ։ Միեւնույն ժամանակ, լուրեր կան, որ զույգի սիրավեպը լուրջ չէ։ Զույգին հաճախ են միասին տեսնում՝ երեկույթներին, համերգներին։ Անգամ լուրեր կային, թե իբր Քորթնին հղի է Բիբերից, սակայն այդ լուրերը հերքվեցին։
Այժմ զույգի մտերիմները մեկնաբանել են նրանց հարաբերությունները։ Աստղերին մոտ կանգնած աղբյուրն ասում է, որ զույգի միջեւ միայն ընկերական սեքս է եւ վերջ: «Քորթնին շատ է դուր գալիս Ջասթինին։ Քորթնին կրքոտ է, հասուն եւ ֆիքսված չէ իրենց հարաբերությունների վրա, իր անձնական կյանքն ունի։ Այդ հարաբերությունները Ջասթինին ոչնչի չեն պարտավորեցնում։ Նրանք պարզապես միասին քնում են»,- ասել է աղբյուրը։




Պատրաստեց Past.am-ը:
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



