Ադրբեջանի զինուժը մեկ օրում հրադադարը խախտել է շուրջ 180 անգամ. ԼՂՀ ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ին և լույս 29-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային, զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետներից (96 արկ), ՌՊԳ-7 (19 արկ), ՀԱՆ-17 (40 արկ) և ՀՀՆ-9 (4 արկ) տիպի նռնականետներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2800 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



