Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հասարակությունը հաստատ «80-ականների» չէ.«168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«80-ականների զենքով կռվելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն իրավացիորեն ու արդարացիորեն դարձել Է այսօր ամենաքննարկվող հարցը։ Այն չէր կարոդ ամենաքննարկվողը չդառնալ, որովհետև 80-ականների ավարտից կարճ ժամանակ անց, 90-ականների կեսից սկսած՝ հայ հասարակությունը տարիներ, տասնամյակներ շարունակ կերակրվել է այն թեզով, թե պետությունն ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով արդիական, գերժամանակակից զենք գնի ու համալրի բանակի սպառազինությունը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի սպառազինության համալրումն իրականացվել է այդ համալրման պատասխանատուներից շատերի առանձնատների, մեքենաների պարկի ու անձնական «սպառազինության» համալրմանը հակադարձ համեմատական կարգով, այսինքն՝ երկրորդվել է այլ համալրումներից, այսինքն՝ գրեթե չի համարվել կամ համալրվել է... 80-ականների զենքով։ Ու այսօր հասարակությունը հարցնում է՝ ինչո՞ւ է հայկական բանակը կռվել 80-ականների զենքով, որքանո՞վ քիչ կլինեին մեր զոհերը, եթե բանակը կռվեր ոչ թե՝ 80-ականների, այլ՝ ժամանակակից սպառազինությամբ։ Այդ հարցերի պատասխանները չեն տրվում, որովհետև տրվելու դեպքում՝ պատասխանների հետ մեկտեղ, պետք է տրվեն նաև անուն-ազգանուններ՝ իրենց զբաղեցրած պաշտոններով, զինվորական ու այլ կոչումներով, ու դրանց հետ պետք է տրվեն նաև գրպանված գումարների չափերի մասին տեղեկություններ, տեղեկություններ նաև այն մասին, թե որտեղից, ինչ ժամկետներում պետությունը պետք է հետ գանձի այդ միջոցները ու գնի... ժամանակակից սպառազինություն։ Հասարակությունը գիտի, որ այդ հարցերի պատասխանները չեն տրվելու, բայց ներքին ինչ-որ բնազդով գիտակցում է, որ անգամ պատասխանների բացակայության դեպքում պարտավոր է հնչեցնել դրանք, քանի որ լռությունը, այդ հարցերը չհնչեցնելն անթույլատրելի է ու պետականակործան։ Ու երևի թե հեռու չէ այն օրը, որ հասարակությունը բարձրացնելու է նաև հարցը՝ ինչո՞ւ են 21-րդ դարում մեզ ղեկավարում մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ ու մնացած հատկանիշներով «80-ականների» ղեկավարներ։

 

Խոսքն այս դեպքում ամենևին տարիքին չի վերաբերում, քանի որ այդ իմաստով «80-ականների» շարքին կարելի է դասել առաջին հերթին՝ երիտասարդ, «ուսյալ ու բազմալեզու» որոշ պաշտոնյաների, որոնք իրականում նշված չափանիշներով շատ ավելի հետադիմական են, քան իրենց ավագ կուսակիցներից շատերը։ Ու այս հարցը՝ իր բազմաթիվ ենթահարցերով, հանգելու է մեկ կարևորագույն, սկզբունքային հարցադրման՝ ինչպե՞ս կարելի է հանդուրժել, որ անկախ, ինքնիշխան երկրի վերաբերյալ որոշումներ կայացնեն մտածողությամբ անազատ, սեփական երկրի շահերն այլոց շահերին ստորադասելու, սեփական իշխանության պահպանումը երկրի ինքնիշխանությանը ստորադասելու պատրաստ պաշտոնյաներ։ Ու այդ հարցադրումն ավելի է տարածվելու ու ներառելու է ոչ միայն՝ ֆորմալ իշխանություններին, այլ նաև՝ իշխանության ձգտողներին, ընդդիմադիրների մեծ մասին, որը նույն այդ հատկանիշներով՝ մտածողությամբ, արժեհամակարգով, գաղափարախոսությամբ, կրկին «80-ականներից» է։ Ի՞նչ գործողություններ կհաջորդեն այդ հարցադրմանը, դժվար է ասել։ Բայց որ հարցադրումն արդեն հնչում է՝ ոմանց մոտ նեղ շրջանակում, ոմանց համար՝ լայն քննարկումներում, բայց ամենակարևորը՝ գրեթե բոլորի մտքում, ակնհայտ է։ Ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել մարդկանց մտածողության մեջ։ Իշխանությանը մինչև հիմա թվացել է, որ Հայաստանում գնվում է, առանց բացառության, ամեն ինչ, այդ թվում նաև մարդկանց կամքն ու մտածողությունը, ինչի շնորհիվ «հաղթել» է բոլոր ընտրություններում։ Բայց անցած բոլոր ընտրություններում իշխանությանը պարտված հասարակությունը հաղթեց ապրիլյան պատերազմում։ Որքա՞ն արագ կկարողանա իշխանությունն արժեզրկել այդ հաղթանակը՝ մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում պարտության վերածելու համար, կախված է հասարակությունից, որը հաստատ «80-ականների» չէ»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևումԻրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Թուրքիայի նավեր են անցել են Հորմուզի նեղուցով Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ ՄանուկյանՆույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա ՀովսեփյանՄի տղամարդ կառուցել է արևային էներգիայով աշխատող զբոսանավ, որը կարող է գործնականում անսահմանափակ ժամանակ նավարկել «Կապիտուլյացիոն» գրիչներ. ինչպես աղքատ ուսուցիչը դարձավ խոշոր բիզնեսի հեղինակ. «Փաստ»Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՀՈԻՆԻՍԻ). Ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Ծաղիկների արտահանման շուրջ հարցերը շատանում են․ պահանջում են հրապարակել փաստերը Ինչո՞ւ է կրկին թեժացել Քոչարյանի թեմանՀայաստանը ավելի ու ավելի է վերածվում բռնապետության. «Փաստ»Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով Հայ զինծառայող է վիրավորվելԱմիրյան փողոցն արդեն կկոչվի Պապ թագավորի անունով Ինչո՞ւ է Մոսկվան կոշտացնում իր դիրքորոշումը Երևանի նկատմամբ. «Փաստ»Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել