Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընդդիմություն՝ իշխանության բարձր հովանու ներքո կամ ո՞վ է հովանավորում «ընդդիմադիր» ԲՀԿ-ին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Շուրջ մեկ տարի առաջ իրեն ընդդիմադիր հորջորջող «Բարգավաճ Հայաստան»-ին այսօր կառավարությունը մայրաքաղաքի սրտում գրասենյակ հատկացվեց: Հանրապետության հրապարակից քիչ հեռու գտնվող 628 քառակուսի մետրանոց տարածքը ԲՀԿ-ին վարձակալության հանձնվեց 5 տարով ամսական 125 հազար դրամով, ինչը մոտավոր հաշվարկներով շուկայականից 15 անգամ էժան է:

Ի տարբերություն ԲՀԿ-ի՝ մյուս ընդդիմադիր կուսակցությունները գրասենյակային տարածքներ չեն ստացել: Ավելին, նրանցից շատերը, ինչպես, օրինակ, Ժառանգությունը, միջոցների բացակայության պատճառով ստիպված փակել են իրենց՝ քաղաքի կենտրոնական հատվածներում գտնվող գրասենյակները: Ինչպես տեսնում ենք՝ ոչ պակաս ընդդիմադիր Ժառանգությանը պետության տարածքներից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն չի տրվել:

Նույնը՝ ՀԱԿ-ի պարագայում: Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ պնդել է՝ իրենք կառավարությունից ոչինչ չեն ստացել: Ավելին, ժամանակին Հայ ազգային կոնգրես դաշինքի մաս կազմող կուսակցության գրասենյակը կառավարությունը խլել էր․ - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Զուրաբյանը:

Ավելին, բազմաթիվ են եղել դեպքերը, որ կառավարությունը կամ մասնակիորեն, կամ ամբողջովին խլել է ընդդիմադիր քաղաքական ուժերին հատկացված տարածքները՝ ուղղակի սպառնալիք ստեղծելով այդ կուսակցությունների գործունեության համար: Մինչդեռ խիստ ընդդիմադիր ԲՀԿ-ն գոյատևում է կառավարության բարձր հովանու ներքո:

Շարունակում են օդում կախված մնալ ԲՀԿ-ի՝ Հովիկ Աբրահամյանի կողմից ֆինանսավորվելու մասին լուրերը: Մնում է հասկանալ, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի ինչի՞ն է պետք ԲՀԿ-ն, և ի՞նչ իմաստ ունի նրա կողմից ԲՀԿ-ի վրա ինչ-որ գումար ծախսելը: Սակայն այն փաստը, որ խրոխտաձայն տիկնոջ ղեկավարած խիստ ընդդիմադիր ուժը ապրում է իշխանությունների հովանավորությամբ և ջերմոցային պայմաններում և դեռ նպատակ ունի մոլորեցնել հանրությանը՝ որպես ընդդիմադիր կուսակցություն հայցելով նրա քվեն, փաստ է:

Մեր խնդիրը, թերևս, մեկն է. հետևողականորեն հանրությանը ներկայացնել քաղաքականության մեջ վխտող լեյտենանտ Շմիդտի որդիներին և թույլ չտալ, որ հերթական անգամ հանրությանը խաբելով՝ խցկվեն խորհրդարան:

Ռուզաննա Խաչատրյան

Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին